Տարվա արդյունքում Հայաստանում գնաճը կարող է մնալ ծրագրված միջանցքի սահմաններում. տնտեսագետ

28.08.2012 17:33
Տարվա արդյունքում Հայաստանում գնաճը կարող է մնալ ծրագրված միջանցքի սահմաններում. տնտեսագետ

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Տարվա արդյունքում Հայաստանում գնաճը հնարավոր է՝ պահպանվի պետբյուջեում նախատեսված միջանցքի սահմաններում, ասաց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Գագիկ Մինասյանը։

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, Հայաստանում գնաճն ընթացիկ տարվա հուլիսին, 2011թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, գրանցվել է 2,3 տոկոսի չափով, ինչը հիմնականում պայմանավորված է ոչ պարենային ապրանքների գների 4,4 տոկոսանոց և ծառայությունների ոլորտի սակագների 2,3 տոկոսանոց աճով։

«Այդ ցածր ցուցանիշը չափազանց կարևոր է` հաշվի առնելով այն, որ միջազգային շուկաներում վատ բերքի պատճառով գնային ճնշման համատեքստում որոշ գյուղատնտեսական արտադրանքների որոշակի միտումներ են սպասվում»,– երքեշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Մինասյանը։

«Այսօր դժվար է ասել, թե ինչպիսի՞ն կլինեն այդ գնաճային ճնշումները, սակայն Հայաստանում յոթ ամիսների ընթացքում գրանցված բավական «փափուկ» մակարդակը թույլ է տալիս հուսալ, որ մեզ կհաջողվի այդ ցուցանիշը պահպանել նախատեսված միջանցքում»,– ավելացրեց հանձնաժողովի ղեկավարը։

Պետբյուջեի համաձայն, Հայաստանում 2012թ.–ին գնաճը նախատեսված է 4 տոկոսի (±1,5%) մակարդակում։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև