ՀՀ վարկային կազմակերպությունների զուտ շահույթը II եռամսյակում կրճատվել է 12,1%-ով և կազմել 3,3 մլրդ դրամ

31.08.2012 15:10
ՀՀ վարկային կազմակերպությունների զուտ շահույթը II եռամսյակում կրճատվել է 12,1%-ով և կազմել 3,3 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի վարկային կազմակերպությունների զուտ շահույթը 2012 թվականի երկրորդ եռամսյակում կազմել է մոտ 3,3 մլրդ դրամ՝ 2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվելով 12,1 տոկոսով:

«ԱՌԿԱ» գործակալության անցկացրած վերլուծության համաձայն, զուտ շահույթի մեծությամբ առաջատար է դարձել «Արեգակ» կազմակերպությունը:

Երկրորդ եռամսյակում կազմակերպության զուտ շահույթը հասել է շուրջ 789,1 մլն դրամի՝ 2011 թվականի նույն ժամանակահատվածի 606,4 մլն դրամի դիմաց: Հայաստանի վարկային կազմակերպությունների զուտ շահույթի համախառն ծավալում կազմակերպությանը բաժին է ընկել ընդհանուր մեծության 23,8 տոկոսը:

Վարկային կազմակերպությունների զուտ շահույթի առաջատարների հնգյակում են նաև «Նորվիկը»՝ ավելի քան 513 մլն դրամով (Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն մաքուր հասույթի 15,5%), «Ֆինկա»-ն՝ մոտ 427,4 մլն դրամով (տեսակարար կշիռը՝ 12,9 տոկոսը), «Կամուրջը»՝ մոտ 236,8 մլն դրամով (տեսակարար կշիռը՝ 7,1 տոկոսը) և «Ազգային հիփոթեքային ընկերությունը»՝ 211,8 մլն դրամով (տեսակարար կշիռը՝ 6,4%):

Հունիսի 30-ի դրությամբ Հայաստանում գործել է 32 վարկային կազմակերպություն: (409,12 դրամ է):–0—


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև