Հայաստանի տնտեսական ակտիվության աճը 2012թ.-ի հուլիսին, 2011-ի հուլիսի համեմատ, կազմել է 7,2%

31.08.2012 16:23
Հայաստանի տնտեսական ակտիվության աճը 2012թ.-ի հուլիսին, 2011-ի հուլիսի համեմատ, կազմել է 7,2%

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի տնտեսական ակտվիվության ցուցանիշի աճը 2012թ.–ի հուլիսին, 2011 թվականի հուլիսի համեմատ, կազմել է 7,2 տոկոս։ Ինչպես  «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունից, միաժամանակ տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա հունվար-հուլիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 7,7 տոկոսով:

Ըստ վիճակագրական տվյալների՝ այս տարվա հուլիսին՝ 2011թ. նույն ժամանակահատվածի համեմատ, շինարարության ոլորտում գրանցվել է 0,6% անկում: Իսկ շինարարական աշխատանքների ծավալը հուլիսին կազմել է շուրջ 34,7 մլրդ դրամ՝ հունիսի համեմատ կրճատվելով 3,9%ով:

2012թ.–ի հուլիսին արտադրվել է ավելի քան 93,8միլիարդ դրամի արդյունաբերական արտադրանք, ինչը 2011 թվականի հուլիսի ցուցանիշից բարձր է 16տոկոսով և նախորդ ամսվա ցուցանիշի համեմատ 4,8 տոկոսով:

Ըստ վիճակագրական ծառայության տվյալների, հաշվետու ժամանակահատվածում գյուղատնտեսության ծավալը, 2011թ.–ի հուլիսի համեմատ, աճել է 15,3%-ով՝ կազմելով ավելի քան 86,9 մլրդ դրամ:

Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառության ծավալը հաշվետու ժամանակահատվածում, 2011թ.–ի հուլիսի համեմատ, 6,5 տոկոսանոց աճ է գրանցել, որը կազմել է 180,4 մլրդ դրամ  դրամ՝($436,2 մլն.)։

2012թ. հուլիսին մատուցված ծառայությունների ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 6%-ով՝ կազմելով ավելի քան 84,6  մլրդ դրամ:

Պետբյուջեի համաձայն, Հայաստանի ՀՆԱ աճը 2012 թվականին ծրագրված է 4,2 տոկոսի չափով: ($1-409,12 դրամ):–-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև