Calendar:

  • Calendar

    September 2012
    M T W T F S S
    « Aug   Oct »
     12
    3456789
    10111213141516
    17181920212223
    24252627282930
  • Archive for September 3rd, 2012

    Երևանը կմասնակցի Եվրասիական զարգացման բանկի էկոլոգիական պարեկային շրջայցին

    Monday, September 3rd, 2012

    Երևանը կմասնակցի Եվրասիական զարգացման բանկի էկոլոգիական պարեկային շրջայցին, որը կկայանա 2012 թվականի սեպտեմբերի 5–ին, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ԵԱԶԲ–ի մամուլի ծառայությունից։ ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Երևանը կմասնակցի Եվրասիական զարգացման բանկի էկոլոգիական պարեկային շրջայցին, որը կկայանա 2012 թվականի սեպտեմբերի 5–ին, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ԵԱԶԲ–ի մամուլի ծառայությունից։
    Ինչպես նշվում է մամուլի ծառայությունից, Բանկի կողմից կազմակերպած այդ միջոցառումն առաջին անգամ անցկացվել է նախորդ տարի օգոստոսին Ղազախստանում։
    «Այս տարի ակցիան կանցկացվի Բանկի անդամ պետությունների յոթ քաղաքներում` Ալմաթիում, Աստանայում, Դուշանբեում, Երևանում, Մինսկում, Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում։ Դրանցից յուրաքանչյուրում «ԵԱԶԲ–ի էկոպարեկի» մասնակիցները կզբաղվեն աղբահանությամբ տեսարժան վայրերից մեկի տարածքում»,– նշվում է մամուլի հաղորդագրությունում։
    Ակցիայի նպատակը Բանկի անդամ պետությունների բացառիկ բնության և մշակութային ժառանգության պաշտպանության աջակցությունն է, շրջակա միջավայրի համար հասարակության պատասխանատվության աճի գիտակցման բարձրացումը։
    «Էկոպարեկի մասնակիցները կտեղափոխվեն տարածքի մաքրման վայրը և կապահովվեն անհրաժեշտ պարագաներով (ձեռնոցներ, պարկեր և այլն)։ Լուծվել է նաև սնվելու հարցը»,– նշվում է հաղորդագրությունում։
    ԵԱԶԲ–ի նախաձեռնող խմբի կողմից կազմվել է քաղաքների այն բոլոր վայրերի ցուցակը, որոնք տարածքի մաքրման սուր կարիք են զգում։ Առաջարկած բոլոր տարբերակների դիտումից հետո նշվել են առավել աղտոտված և մաքրման համար ավելի բարդ վայրերը։
    Ալմաթիում դա Տերենկուրն է` ալմաթացիների համար զբոսանքի և հեծանցվային երթուղիների վայրը, Երևանում` Հրազդանի կիրճը, Աստանայում` Կոկչետավյան մայրուղին, Մոսկվայում` «Բիտցևյան անտառ» պատմաբնական պարկը, Սանկտ Պետերբուրգում` Սեստրորեցկ քաղաքը, Մինսկում` Լոգոյսկի անտառատնտեսությունը, Դուշանբեում` «Դուշանբինկա» գետի ափը։ -0-

    Նախորդ շաբաթ NASDAQ OMX Արմենիայում ԱՄՆ դոլարով իրականացված գործարքների ծավալը $10,8 մլն է կազմել

    Monday, September 3rd, 2012

    NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում ընթացիկ տարվա օգոստոսի 27-31-ն ընկած ժամանակահատվածում ԱՄՆ դոլարով իրականացված առքուվաճառքի գործարքների ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 10,8 մլն դոլար՝ նախորդ շաբաթվա ցուցանիշից ավելանալով 25,6 տոկոսով, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից:

    «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն սկսել է թողարկել չիպային քարտեր

    Monday, September 3rd, 2012

    «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն սկսել է թողարկել MasterCard չիպային քարտեր, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից։

    ՌԴ-ն խորհուրդ է տալիս ԱԽՏՀ երկրներին ներդրումային օմբուդսմենների ինստիտուտ ներմուծել

    Monday, September 3rd, 2012

    ԱԽՏՀ-ի ներկայացուցչության շրջանակներում Ռուսաստանն առաջարկում է այդ տարածաշրջանային միության տնտեսություններում ներդրումային օմբուդսմենների ինստիտուտ ներմուծել, լրագրողներին հայտնել է ՌԴ տնտեսական զարգացման նախարարության Ասիայի և Աֆրիկայի երկրների դեպարտամենտի տնօրեն Սերգեյ Չեռնիշովը:

    Չինաստանի տնտեսական աճի դանդաղման ֆոնին ասիական-խաղաղօվկիանոսյան բորսաները տարբեր ուղղություններով են բացվել

    Monday, September 3rd, 2012

    Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի (ԱԽՏ) առանցքային ֆոնդային հարթակները երկուշաբթի առուվաճառքները սկսել են տարբեր ուղղություններով՝ Չինաստանի տնտեսական աճի դանդաղման նոր նախանշանների ֆոնին, վկայում են առքուվաճառքների տվյալները:ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի (ԱԽՏ) առանցքային ֆոնդային հարթակները երկուշաբթի առուվաճառքները սկսել են տարբեր ուղղություններով՝ Չինաստանի տնտեսական աճի դանդաղման նոր նախանշանների ֆոնին, վկայում են առքուվաճառքների տվյալները:

    Ճապոնական Nikkei 225-ն առուվաճառքների առաջին րոպեներին աճել է 0,03 տոկոսով՝ հասնելով 8842,33 կետի:

    Հարավային Կորեայի KOSPI-ին նվազել է 0,23 տոկոսով՝ կազմելով 1900,78 կետ: S&P/ASX 200 ավստրալական ցուցիչն առուվաճառքների սկզբին նվազել է 0,15 տոկոսով՝ հասնելով 4309,50 կետի:

    Hang Seng հոնկոնգյան ֆոնդային բորսայի ցուցիչը նվազել է 0, 35 տոկոսով՝ կազմելով 19414,62 կետ:

    Շանհայի SSE Composite ֆոնդային բորսայի ցուցիչն առուվաճառքների բացումից հետո նվազել է 0,11 տոկոսով և կազմել 2047,03 կետ:

    Nikkei 225-ը (Nikkei 225 Stock Average) Տոկիոյի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որը հաշվարկվում է որպես բորսայի առաջին հատվածի 225 առավել ակտիվ վաճառվող ընկերությունների բաժնետոմսերի պարզ միջին թվաբանական գին:
    KOSPI (Korea Composite Stock Price Index) Սեուլայի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որի հաշվարկն իր մեջ ներառում է այն բոլոր ընկերությունները, որոնց բաժնետոմսերը վաճառվում են բորսայում:
    S&P/ASX 200 Սիդնեյի բորսայի գլխավոր ֆոնդային ցուցիչն է, որը գումարվում է ընկերությունների հարթակի 200 ամենավաճառվող բաժնետոմսերից: Hang Seng (Hang Seng Index, HIS) Հոնկոնգի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որը զգայուն է մայրցամաքային Չինաստանի տնտեսության չնչին տատանումների նկատմամբ: Հաշվարկվում է որպես Հոնկոնգի 34 խոշորագույն բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերի գների կապիտալիզացիայի ուղղությամբ միջին կշռված արժեք:
    SSE Composite (Shanghai Stock Exchange Composite Index) Շանհայի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որը հաշվարկում է բորսայի А և В փոխարկելիության էջերում վաճառվող բոլոր բաժնետոմսերի գների ամենօրյա արժեքով: -0-

    Առաջին անգամ Հայաստանում «Անելիք Բանկը» շուկա է հանում նոր` ANELIK BANK BOOM ENERGY VISA Classic քարտ

    Monday, September 3rd, 2012

    Առաջին անգամ Հայաստանում «Անելիք Բանկ» ՓԲԸ-ն հատուկ երիտասարդների համար ստեղծել է մի քարտ, որը բացի վճարահաշվարկային քարտ լինելուց հանդիսանում է նաև զեղչային ու ակումբային քարտ, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից: