Չինաստանի տնտեսական աճի դանդաղման ֆոնին ասիական-խաղաղօվկիանոսյան բորսաները տարբեր ուղղություններով են բացվել

03.09.2012 16:07
Չինաստանի տնտեսական աճի դանդաղման ֆոնին ասիական-խաղաղօվկիանոսյան բորսաները տարբեր ուղղություններով են բացվել

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի (ԱԽՏ) առանցքային ֆոնդային հարթակները երկուշաբթի առուվաճառքները սկսել են տարբեր ուղղություններով՝ Չինաստանի տնտեսական աճի դանդաղման նոր նախանշանների ֆոնին, վկայում են առքուվաճառքների տվյալները:

Ճապոնական Nikkei 225-ն առուվաճառքների առաջին րոպեներին աճել  է 0,03 տոկոսով՝ հասնելով 8842,33 կետի:

Հարավային Կորեայի KOSPI-ին նվազել է 0,23 տոկոսով՝ կազմելով 1900,78 կետ: S&P/ASX 200 ավստրալական ցուցիչն առուվաճառքների սկզբին նվազել է  0,15 տոկոսով՝ հասնելով 4309,50 կետի:

Hang Seng հոնկոնգյան ֆոնդային բորսայի ցուցիչը նվազել է 0, 35 տոկոսով՝ կազմելով 19414,62 կետ:

Շանհայի SSE Composite ֆոնդային բորսայի ցուցիչն առուվաճառքների բացումից հետո նվազել է 0,11 տոկոսով և կազմել 2047,03 կետ:

Nikkei 225-ը (Nikkei 225 Stock Average) Տոկիոյի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որը հաշվարկվում է որպես բորսայի առաջին հատվածի 225 առավել ակտիվ վաճառվող ընկերությունների բաժնետոմսերի պարզ միջին թվաբանական գին:

KOSPI (Korea Composite Stock Price Index) Սեուլայի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որի հաշվարկն իր մեջ ներառում է այն բոլոր ընկերությունները, որոնց բաժնետոմսերը վաճառվում են բորսայում:

S&P/ASX 200 Սիդնեյի բորսայի գլխավոր ֆոնդային ցուցիչն է, որը գումարվում է ընկերությունների հարթակի 200 ամենավաճառվող բաժնետոմսերից: Hang Seng (Hang Seng Index, HIS) Հոնկոնգի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որը զգայուն է մայրցամաքային Չինաստանի տնտեսության չնչին տատանումների նկատմամբ: Հաշվարկվում է որպես Հոնկոնգի 34 խոշորագույն բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերի գների կապիտալիզացիայի ուղղությամբ միջին կշռված արժեք:

SSE Composite (Shanghai Stock Exchange Composite Index) Շանհայի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որը հաշվարկում է բորսայի А և В փոխարկելիության էջերում վաճառվող բոլոր բաժնետոմսերի գների ամենօրյա արժեքով: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև