ՌԴ-ն խորհուրդ է տալիս ԱԽՏՀ երկրներին ներդրումային օմբուդսմենների ինստիտուտ ներմուծել

03.09.2012 16:19
ՌԴ-ն խորհուրդ է տալիս ԱԽՏՀ երկրներին ներդրումային օմբուդսմենների ինստիտուտ ներմուծել

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ԱԽՏՀ-ի ներկայացուցչության շրջանակներում Ռուսաստանն առաջարկում է այդ տարածաշրջանային միության տնտեսություններում ներդրումային օմբուդսմենների ինստիտուտ ներմուծել, լրագրողներին հայտնել է ՌԴ տնտեսական զարգացման նախարարության Ասիայի և Աֆրիկայի երկրների դեպարտամենտի տնօրեն Սերգեյ Չեռնիշովը:

«Մեզ մոտ (Ռուսաստանում) ներդրումային օմբուդսմենների լավ համակարգ է ներմուծվում...Մենք առաջարկում ենք նման համակարգ ներմուծել ԱԽՏՀ տնտեսություններում, որպեսզի նման օմբուդսմենների շրջանակը բոլորին հայտնի դառնա և որպեսզի ներդրումներ իրականացնելով, բիզնեսը հասկանա, թե ում կարող է պաշտպանել»,- ասել է Չեռնիշովը:

2011թ.-ի օգոստոսին ՌԴ նախագահը հանձնարարություն է ստորագրել դաշնային օկրուգներում ներդրումային լիազորների ինստիտուտների ստեղծման մասին: Ներդրումային լիազորների ինստիտուտը՝ նախագահի հանձնարարության համաձայն, պետք է աջակցություն ցուցաբերի ներդրումային նախագծեր իրականացնող ընկերություններին՝ նախևառաջ գործող իշխանության հետ փոխգործակցելիս:

Նման մեխանիզմը, որն առաջարկվում է ներմուծել ԱԽՏ տարածքում, թույլ կտա պայքարել անբարեխիղճ պաշտոնյաների դեմ, ովքեր խախտում են գործարարների իրավունքները:

«Նման համակարգն առավել արդյունավետ կլինի, քան դատախազական հետաքննությունները, քանի որ այն հրապարակային է և պաշտպանված է կոռուպցիոն երևույթներից»,- ասել է Չեռնիշովը:

ԱԽՏՀ-ի ռուսական ներկայացուցչությունն անցկացվում է «Ինտեգրում՝ զարգացման նպատակներով, նորարարություններ՝ բարգավաճման շահերից ելնելով» կարգախոսով:

Ռուսական ներկայացուցչության առաջնահերթություններն առևտրի և ներդրումների ազատականացումն է, տարածաշրջանային տնտեսական ինտեգրումը, պարենային անվտանգության ամրապնդումը, հուսալի  լոգիստիկ տրանսպորտային շղթաների ձևակերպումը, նորարարական աճի ապահովման համար ինտենսիվ փոխազդեցությունը: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև