«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն սկսել է թողարկել չիպային քարտեր

03.09.2012 16:52
«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն սկսել է թողարկել չիպային քարտեր

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն սկսել է թողարկել MasterCard չիպային քարտեր, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից։

Չիպային քարտը միկրոպրոցեսորով վճարային քարտ է, որի ֆունկցիոնալ հնարավորությունները մագնիսական ժապավենով քարտերի համեմատ ավելի բարձր են: Տվյալ քարտերը հնարավորություն են տալիս պահել ավելի մեծ ծավալով տվյալներ և ունեն անվտանգության բարձր աստիճան:

Հաղորդագրության համաձայն, բանկը մտադիր է իրականացնել բոլոր տեսակի չիպային քարտերի թողարկում` համաձայն գործող սակագների ու պայմանների, առանց լրացուցիչ միջնորդավճարների:

Մոտ ապագայում բանկը սկսելու է թողարկել նաև Visa միջազգային վճարային համակարգի չիպային քարտեր:

2012 թվականի օգոստոսի մեկի դրությամբ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն թողարկել է 101 416 պլաստիկ քարտ, որից MasterCard` 18 604, Visa` 80 384 և ArCa` 2428 քարտ: Միևնույն ժամանակահատվածում բանկի բանկոմատների քանակը կազմել է 70, ՊՈՍ-տերմինալներինը` 246:

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1998թ.` Ռուսաստանի և Հայաստանի միջև ֆինանսական հոսքերի սպասարկման և ձեռներեց կազմակերպություններին աջակցության համար: Բանկի 100%-ով բաժնետերն է ռուսաստանյան

«Գազպրոմբանկ» ԲԲԸ-ն: Բանկը հանդիսանում է VISA և MasterCard խոշորագույն միջազգային վճարային համակարգերի, ինչպես նաև  ArCa տեղական վճարային համակարգի լիիրավ անդամը։

2007 թվականի նոյեմբերին ռուսական Գազպրոմբանկը ձեռք բերեց Առէկսիմբանկի բաժնետոմսերի 80 տոկոսը: 2008 թվականի հուլիսին Առէկսիմբանկը լրացուցիչ թողարկում անցկացրեց, ինչը նույնպես գնեց Գազպրոմբանկը, ինչի արդյունքում նրա մասնաբաժինն աճեց մինչև 94,15 տոկոսի: 2008 թվականի սեպտեմբերին Գազպրոմբանկը գնեց Ռայֆֆազեյզենբանկից մնացած 5,85 տոկոսը, և այժմ բանկի 100-տոկոսանոց սեփականատեր է: –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև