ՀՀ առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել մոտ 76.3 մլն դոլար

04.09.2012 14:08
ՀՀ առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել մոտ 76.3 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել մոտ 76.3 մլն դոլար` մեկ դոլարի դիմաց 408.62 դրամ միջին կշռված փոխարժեքով, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Հայաստանի Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից։

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 7,2 մլն. եվրո և 775,7 ռուբլի` €1 համար 510,9 դրամ և 1 ռուբլին` 12.66 դրամ փոխարժեքով:

Օգոստոսի 20-26-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 27.8 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 33.6 մլն ԱՄՆ դոլար: . ($1 –408,55 դրամ է):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև