ՀՀ առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների արտաքին պարտքը 2012 թ.–ի 2–րդ եռամսյակի արդյունքներով կազմել է 1041.6 մլն դոլար

04.09.2012 14:47
ՀՀ առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների արտաքին պարտքը 2012 թ.–ի 2–րդ եռամսյակի արդյունքներով կազմել է 1041.6 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների արտաքին պարտքը 2012 թվականի երկրորդ եռամսյակի արդյունքներով կազմել է 1041,6 մլն դոլար՝ նախորդ եռամսյակի վերջի 871 մլն դոլարի դիմաց՝ աճելով 19.6 տոկոսով։

Ինչպես նշվում է  «Հայաստանի Կենտրոնական բանկի բանբերում», 2012 թվականի երկրորդ եռամսյակի ընթացքում առևտրային բանկերը և վարկային կազմակերպությունները 713.6  մլն դոլարի արտաքին փոխառություններ են ներգրավել: Միաժամանակ հաշվետու ժամանակահատվածում առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից արտաքին պարտքի սպասարկմանն է ուղղվել  531.6 մլն դոլար։

Աղբյուրի համաձայն` երկրորդ եռամսյակի վերջում առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների հիմնական վարկատու երկրներն են եղել Ռուսաստանը, որի տեսակարար կշիռը ընդհանուր պարտքում կազմել է 21.9 տոկոս (նախորդ եռամսյակի 12.2 տոկոսի դիմաց), Լյուքսեմբուրգը՝ 9.1 տոկոս (նախորդ եռամսյակի 11.3 տոկոսի դիմաց), Գերմանիան՝ 6.3 տոկոսով՝ 7 տոկոսի դիմաց։Բացի այդ, երկրորդ եռամսյակում շուրջ 31.8 տոկոսի վարկ են տրամադրել միջազգային կազմակերպությունները:

Հայկական ֆինանսական կազմակերպությունների կողմից ներգրաված վարկային միջոցների միջին կշռված տոկոսադրույքը հաշվետու ժամանակահատվածում աճել է և կազմել 6.1 տոկոս:

Միաժամանակ արտաքին վարկերի շուրջ 44.8 տոկոսը բաժին է ընկնում լողացող տոկոսադրույքով վարկերին (LIBOR, EURIBOR, ԿԲ պետական պարտատոմսեր) մոտ 4.7 տարի մարման միջին ժամկետով։

Միևնույն ժամանակ հաշվետու ժամանակահատվածում կարճաժամկետ վարկերի տեսակարար կշիռն աճել է և կազմել ներգրված վարկերի 10.3 տոկոսը։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև