Եվրոպացի բանկիրները ստիպված չեն լինի միայն աշխատավարձով գոյատևել

04.09.2012 16:23
Եվրոպացի բանկիրները ստիպված չեն լինի միայն աշխատավարձով գոյատևել

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Ներքին շուկաների եվրահանձնակատար Միշել Բարնիեն դեմ է հանդես եկել բանկերում հավելավճարների սահմանափակումների մասին օրենքի ընդունմանը։ Այսպիսով, Եվրահանձնաժողովը մերժել է Եվրախորհրդարանի համապատասխան նախաձեռնությանը սատարելու հարցում։ Արդյունքում անորոշ ժամանակով հետաձգվում է բանկերի սեփական կապիտալի կարգավորման Եվրամիության նոր դիրեկտիվի ընդունումը, որը պետք է ուժի մեջ մտներ 2013 թվականին, հայտնում է  РБК–ն։

Եվրամիությունում աճում է բանկիրների կողմից ստացվող բոնուսների օրենսդրական սահմանափակման անընդունելիության ալիքը։ Նրանից հետո, երբ բոնուսները տարեկան աշխատավարձի չափով սահմանափակելուն դեմ հանդես եկան ԵՄ երկրների ֆինանսների նախարարները, նման հայտարարությամբ հանդես եկավ նաև ներքին շուկաների եվրահանձնակատար Միշել Բարնիեն։ Բոնուսների սահմանափակումը ոչ թե օրենսդիրների, այլ համապատասխան բանկի բաժնետերերի գործն է, նշվում է եվրահանձնակատարի աշխատակազմում պատրաստած և Handelsblatt–ում ստացված փաստաթղթում։ «Նմանատիպ լիմիտները պետք է սահմանվեն տվյալ ֆինանսական ինստիտուտի ներսում ընդունված որոշումներով», կարծում են Եվրահանձնաժողովում։

Արդյունքում ամեն ինչ դասավորվում է այնպես, որ Եվրախորհրդարանին այդպես էլ չի հաջողվի ունենալ Եվրահանձնաժողովի պաշտպանությունը բանկային հատվածում բոնուսների սահմանափակման պահանջի հարցում։ Հիշեցնենք, որ մայիսին Եվրախորհրդարանի էկոնոմիկայի կոմիտեն որոշում է ընդունել բանկիրների համար բոնուսների նկատմամբ փոխհատուցման ֆիքսված չափի հարաբերակցությունը 1։1 մակարդակում հաստատելու վերաբերյալ։

Handelsblatt–ի` Եվրախորհրդարանում ունեցած աղբյուրների տեղեկացմամբ, տվյալ նախագծի հեղինակ Օթմար Կարասն արդեն ինքն է պատրաստ խաչ դնել իր առաջարկի վրա։ Բանն այն է, որ Եվրահանձնաժողովի և ԵՄ ֆինանսների նախարարների խորհրդի հետ եվրախորհրդարանականի բանակցությունների ընթացքում նա որևէ փոխզիջման գնալու որևէ հնարավորություն չուներ։ Նրա ձեռքերը կապված էին Եվրախորհրդարանի էկոնոմիկայի կոմիտեի նախաձեռնության նախնական հավանությամբ։

Միաժամանակ, Եվրահանձնաժողովը, ԵՄ երկրների ֆինանսների նախարարների խորհուրդը և Եվրահանձնաժողովը պետք է առավելագույնս արագ համաձայնեցնեն բանկերիների համար բոնուսների վերաբերյալ միասնական դիրքորոշումը։ Մենեջերներին բոնուսների վճարման հարցը պետք է կարգավորվի Բանկերի սեփական կապիտալի Եվրամիության նոր դիրեկտիվի (CRD IV) 48ա հոդվածով։ Եվրամիությունն արդեն խոստացել է աշխարհի տնտեսապես զարգացած երկրների «քսանյակին» (G20) կիրառել CRD IV–ը  ոչ ուշ, քան 2013 թվականին։

Իսկ այժմ այդ խոստումը կատարելը գործնականորեն անհնար է, քանի որ բանկային հատվածում բոնուսների կարգավորման տարաձայնությունների առիթով CRD IV–ի վերջնական ընդունումը հերթական անգամ հետաձգվում է։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև