Archives by Month:

Calendar:

  • Calendar

    September 2012
    M T W T F S S
     12
    3456789
    10111213141516
    17181920212223
    24252627282930
  • Archive for September 5th, 2012

    Մետաղների շուկա. թանկարժեք մետաղներն աճել են, ուշադրության կենտրոնում է ԵԿԲ նիստը

    Wednesday, September 5th, 2012

    Երեքշաբթի` սեպտեմբերի 4-ին, համաշխարհային առևտրային նստաշրջանի ժամանակ թանկարժեք մետաղները մեծ մասամբ բարձրացումով են վաճառվել, միաժամանակ ոսկու շուկայում այդպես էլ չի հաջողվել հստակ ուղղված տրենդ ձևավորվել: Ներդրողները նախկինի նման զգուշություն են պահանում ԵԿԲ հերթական նիստի, ինչպես նաև ավելի ուշ` այս շաբաթ նախատեսված ԱՄՆ աշխատանքի շուկայի թվերի հրապարակումների նախաշեմին:

    Գործնական ակտիվության տվյալների ֆոնին ԱՄՆ բորսաները նվազել են

    Wednesday, September 5th, 2012

    Ամերիկյան ֆոնդային ցուցիչները երկուշաբթի առավելապես նվազումով են ավարտվել՝ երկրի արդյունաբերության գործնական ակտիվության բացասական տվյալների ֆոնին, Nasdaq-ն աճել է Apple տեխնոլոգիական հսկայի կողմից ստացված նորություններից հետո, վկայում են առքուվաճառքների տվյալները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

    Ասիական-խաղաղօվկիանոսյան բորսաները նվազումով են բացվել Եվրագոտուց ստացված բացասական նորությունների հիման վրա

    Wednesday, September 5th, 2012

    Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի (ԱԽՏ) առանցքային ֆոնդային հարթակները չորեքշաբթի առքուվաճառքները սկսել են նվազումով՝ Moody’s, գործակալության վարկանիշային գործողություններից հետո ԵՄ տնտեսական հեռանկարների համար ներդրողների մտավախությունների, ինչպես նաև Ավստրալիայի Կենտրոնական բանկի բազային տոկոսադրույքի մակարդակն անփոփոխ թողնելու որոշման ֆոնին, վկայում են առուվաճառքների տվյալները :

    Հայաստանի ապահովագրական ընկերությունների ակտիվները երկրորդ եռամսյակում աճել են 9.8%-ով՝ հասնելով 39.2 մլրդ. դրամի

    Wednesday, September 5th, 2012

    Հայաստանի ապահովագրական ընկերությունների ակտիվները 2012թ. երկրորդ եռամսյակում աճել են 9.8%-ով՝ հունիսի 30-ի դրությամբ կազմելով 39.2 մլրդ. դրամ, նշվում է 2012թ. երկրորդ եռամսյակի «Հայաստանի Կենտրոնական բանկի բանբերում»:

    ԱՄՆ պետպարտքը գերազանցել է 16 տրլն դոլարը

    Wednesday, September 5th, 2012

    ԱՄՆ պետական պարտքը գերազանցել է 16 տրլն դոլարը: Այդպիսով, ԱՄՆ յուրաքանչյուր քաղաքացու պարտքը, ներառյալ նորածինները, կազմում է 50 հազար 909 դոլար, վկայում են ԱՄՆ ֆինանսների նախարարության տվյալները, գրում է РБК-ն: