Հայաստանի ապահովագրական ընկերությունների ակտիվները երկրորդ եռամսյակում աճել են 9.8%-ով՝ հասնելով 39.2 մլրդ. դրամի

05.09.2012 16:17
Հայաստանի ապահովագրական ընկերությունների ակտիվները երկրորդ եռամսյակում աճել են 9.8%-ով՝ հասնելով 39.2 մլրդ. դրամի

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ապահովագրական ընկերությունների ակտիվները 2012թ. երկրորդ  եռամսյակում աճել են 9.8%-ով՝ հունիսի 30-ի դրությամբ կազմելով 39.2 մլրդ. դրամ, նշվում է 2012թ. երկրորդ եռամսյակի «Հայաստանի Կենտրոնական բանկի բանբերում»:

Հաշվետվության համաձայն՝ ապահովագրական ընկերությունների ակտիվների կազմում համեմատաբար մեծ տեսակարար կշիռ ունեցել են բանկերում ներդրված ավանդները`33.8%, այնուհետև ուղղակի ապահովագրության գծով ստացվելիք ապահովագրավճարներն են՝ 15.9%, տրամադրված փոխառությունները՝ 10% և արժեթղթերում ներդրումները՝ 4.4%:

Միաժամանակ պարտավորություններն ավելացել են 17.3%-ով՝ կազմելով 25.9 մլրդ դրամ, որի 62.3%-ը կազմել են չվաստակած ապահովագրավճարների պահուստները:

Հունիսի 30-ի դրությամբ Հայաստանում գործել է 7 ապահովագրական ընկերություն:  —0—


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև