Ասիական-խաղաղօվկիանոսյան բորսաները նվազումով են բացվել Եվրագոտուց ստացված բացասական նորությունների հիման վրա

05.09.2012 17:01
Ասիական-խաղաղօվկիանոսյան բորսաները նվազումով են բացվել Եվրագոտուց ստացված բացասական նորությունների հիման վրա

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի (ԱԽՏ) առանցքային ֆոնդային հարթակները չորեքշաբթի առքուվաճառքները սկսել են նվազումով՝ Moody’s, գործակալության վարկանիշային գործողություններից հետո ԵՄ տնտեսական հեռանկարների համար ներդրողների մտավախությունների, ինչպես նաև Ավստրալիայի Կենտրոնական բանկի բազային տոկոսադրույքի մակարդակն անփոփոխ թողնելու որոշման ֆոնին, վկայում են առուվաճառքների տվյալները :

Ճապոնական Nikkei 225-ն առուվաճառքների առաջին րոպեներին նվազել  է 0,27 տոկոսով՝ հասնելով 8752,25 կետի:

Հարավային Կորեայի KOSPI-ին նվազել է 0,7 տոկոսով՝ կազմելով 1893,79 կետ: S&P/ASX 200 ավստրալական ցուցիչն առքուվաճառքների սկզբին նվազել է  0,28 տոկոսով՝ հասնելով 4291,5  կետի:

Hang Seng հոնկոնգյան ֆոնդային բորսայի ցուցիչը նվազել է 0,93 տոկոսով՝ կազմելով 19248,7 կետ: Շանհայի SSE Composite ֆոնդային բորսայի ցուցիչն առքուվաճառքների բացումից հետո նվազել է 0,09 տոկոսով և կազմել 2041,87 կետ:

ԵԿԲ նիստի մեկնարկի (սեպտեմբերի 9) նախաշեմին առքուվաճառքների մասնակիցներին անհանգստացրել է Moody’s միջազգային վարկանիշային գործակալության՝ Եվրամիության էմիտենտի ամենաբարձր երկարաժամկետ վարկային վարկանիշի կանխատեսումը նվազեցնելու որոշումը՝ կայունից դեպի բացասական: Կանխատեսման նվազեցման հիմնական պատճառն այն երկրների նկատմամբ գործակալության համանման գործողությունն է, որոնց բաժին են հասնում միության բյուջեի հիմնական ավանդը (հասնելով 45%)՝ Գերմանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Նիդեռլանդների:

Ավստրալիայի ֆոնդային ցուցիչի բացասական դինամիկան կապված է երկրի Պահուստային բանկի որոշման հետ՝ բազային տոկոսադրույքն անփոփոխ թողնելով  3,5 տոկոս մակարդակում: Ըստ բանկի՝ Ավստրալիայի տնտեսության աճը 2013 և 2014 թվականներին կկազմի 3 տոկոս: Ավելի վաղ՝ օգոստոսին, կարգավորիչը տեղեկացրել էր, որ ըստ իր կանխատեսումների՝ ընթացիկ տարում Ավսրտալիայի ՀՆԱ-ի աճը կկազմի 3,5 տոկոս՝ ավելի վաղ կանխատեսած 3 տոկոսի դիմաց:

Միաժամանակ տարածաշրջանի ֆոնդային ցուցիչների բացասական դինամիկայի վրա ազդում են կորպորատիվ հատվածի նորությունները: Մասնավորապես շատ խոշոր ասիական ավտոարտադրողների բաժնետոմսերն էժանացել են օգոստոսին ընկերությունների վաճառքների տվյալների հայտարարություններից հետո: Այսպիսով, Nissan Motor Co. ավտոմեքենաների ճապոնական արտադրողի բաժնետոմսերի գինը առքուվաճառքների ավարտին նվազել է 1,11 տոկոսով, այն բանից հետո, երբ ընկերությունը հայտնել է ներքին շուկայում վաճառքների 7 տոկոսով նվազման մասին:

Nikkei 225-ը (Nikkei 225 Stock Average) Տոկիոյի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որը հաշվարկվում է որպես բորսայի առաջին հատվածի 225 առավել ակտիվ վաճառվող ընկերությունների բաժնետոմսերի պարզ միջին թվաբանական գին:

KOSPI (Korea Composite Stock Price Index) Սեուլայի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որի հաշվարկն իր մեջ ներառում է այն բոլոր ընկերությունները, որոնց բաժնետոմսերը վաճառվում են բորսայում:

S&P/ASX 200 Սիդնեյի բորսայի գլխավոր ֆոնդային ցուցիչն է, որը գումարվում է ընկերությունների հարթակի 200 ամենավաճառվող բաժնետոմսերից: Hang Seng (Hang Seng Index, HIS) Հոնկոնգի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որը զգայուն է մայրցամաքային Չինաստանի տնտեսության չնչին տատանումների նկատմամբ:

Հաշվարկվում է որպես Հոնկոնգի 34 խոշորագույն բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերի գների կապիտալիզացիայի ուղղությամբ միջին կշռված արժեք:

SSE Composite (Shanghai Stock Exchange Composite Index) Շանհայի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որը հաշվարկում է բորսայի А և В փոխարկելիության էջերում վաճառվող բոլոր բաժնետոմսերի գների ամենօրյա արժեքով: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև