«Միգոմ» վճարահաշվարկային համակարգը դադարեցնում է գործունեությունը Հայաստանում

06.09.2012 14:55
«Միգոմ» վճարահաշվարկային համակարգը դադարեցնում է գործունեությունը Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ կենտրոնական բանկը որոշել է ուժը կորցրած ճանաչել «Միգոմ» վճարահաշվարկային համակարգին մասնակցության վերաբերյալ տրված թույլտվությունները, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին ԿԲ մամուլի ծառայությունից:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ ՀՀ  կենտրոնական բանկի կողմից հասատվել է, որ «Միգոմ» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգի  օպերատորը, 2008 թվականից սկսած, առանց որևէ պատճառաբանության, բազմիցս դադարեցրել է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի որոշ մասնաճյուղերում իր համակարգից օգտվելու` բանկերի հնարավորությունը:

«Նման համակարգում հայաստանյան մասնակիցների մասնակցությունը «Արտաuահմանյան վճարահաշվարկային համակարգում մաuնակցության հետևանքով Հայաստանի ֆինանuական համակարգի կայունությունը և իրացվելիությունը և վճարունակությունը վտանգելու մաuին» ուղեցույցի համաձայն վտանգում է ֆինանսական համակարգի կայունությունը և իրացվելիությունը և  վճարունակությունը»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Հաշվի առնելով վերոնշյալը, հիմք ընդունելով «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը, 8-րդ հոդվածի 4-րդ մասը՝ ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը որոշել է ուժը կորցրած ճանաչել «Միգոմ» վճարահաշվարկային համակարգին մասնակցության վերաբերյալ տրված թույլտվությունները:
MIGOM –ն առանց հաշիվ բացելու ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների միջազգային համակարգ է, որը ստեղծվել է «Եվրոպական Տրաստային Բանկում»: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post