ՀՀ արժույթի շուկայում հայկական դրամի արժեզրկման միտում է նկատվում. թերթ

06.09.2012 16:04
ՀՀ արժույթի շուկայում հայկական դրամի արժեզրկման միտում է նկատվում. թերթ

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ արժույթի շուկայում հայկական դրամի արժեզրկման միտում է նկատվում, գրում է «Օրակարգ» թերթը։

Պարբերականի համաձայն` Հայաստանի միջբանկային շուկայում արտարժույթի առքուվաճառքի մարժան վկայում է այն մասին, որ շաբաթվա սկզբին հայկական դրամի արժեզրկման վերաբերյալ ձևավորված ակնկալիքները դեռ շարունակում են մնալ։ Վերջին երեք օրերի ընթացքում դրամն արժեզրկվել է 3 դրամով։ Միայն առքուվաճառքի արդյունքներով, միջբանկային շուկայում սեպտեմբերի 5–ին դրամն արժեզրկվել է մեկ կետով։

Հայաստանի արժութային շուկայում բացասական ակնկալիքների առկայության մասին  վկայում է նաև այն, որ դոլարի առքի ու վաճառքի գների միջև մարժան կազմում է 4-6 դրամ։ Համեմատության համար կարելի է նշել, որ «սովորական» օրերին մարժան կազմում է 3 դրամ։ Ավելին, NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում իրականացրած ծավալներից ելնելով` կարելի է պնդել, որ դրամի արժեզրկումը սպեկուլյատիվ բնույթ չի կրում։ Արժութային շուկայում սեպտեմբերի հինգի առքուվաճառքի արդյունքներով իրականացվել է 1.35 մլն դոլարի գործարք` մեկ դոլարի դիմաց 412.5 դրամ միջին կշռված փոխարժեքով։

Թերթը նշում է, որ ընթացիկ տարվա օգոստոսի ութից սկցված դրամի արժևորման գործընթացը կրել է սեզոնային բնույթ և պայմանավորված է եղել մասնավորապես ներգնա զբոսաշրջությամբ։ Բացի այդ, նախորդ տարիների միտումները ցույց են տալիս, որ օգոստոսի վերջին քսանօրյակում աճում է Հայաստան կատարվող մասնավոր տրանսֆերտների ծավալը` պայմանավորված ուսումնական տարվա մեկնարկով։ Արտարժութային շուկայում դոլարի ավելցուկային ծավալների մասին վկայում է նաև այն, որ այդ ժամանակահատվածում Կենտրոնական բանկը շուկայից գնել է շուրջ 7 մլն դոլար։

Հիմք ընդունելով նոխորդ տարիների միտումները` կարելի է փաստել, որ դրամի արժեզրկման միտումներ կպահպանվեն մինչև նոյեմբերի վերջ։ Արդեն դեկտեմբերին, նախատոնական ծախսերով պայմանավորված, դրամը որոշակիորն կարժևորվի։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև