ՀՀ ներդրումային ընկերությունների ակտիվները 2–րդ եռամսյակում կրճատվել են 2.2%–ով` մինչև 22.7 մլրդ դրամ

07.09.2012 13:54
ՀՀ ներդրումային ընկերությունների ակտիվները 2–րդ եռամսյակում կրճատվել են 2.2%–ով` մինչև 22.7 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ներդրումային ընկերությունների ակտիվները 2–րդ եռամսյակում, նախորդ եռամսյակի համեմատ, կրճատվել են 2.2%–ով` մինչև 22.7 մլրդ դրամ։

Ինչպես ասվում է 2012 թվականի երկրորդ եռամսյակի «Հայաստանի Կենտրոնական բանկի բանբերում», ներդրումային ընկերությունների ընդհանուր կապիտալը կազմել է 3.1 մլրդ դրամ` առաջին եռամսյակի համեմատ կրճատվելով 9.4 տոկոսով։

Ինչպես նշվում է հաղորդման մեջ, Հայաստանի արժեթղթերի շուկայում արժեթղթերի առքուվաճառքի գործարքների ծավալը երկրորդ եռամսյակում, առաջինի համեմատ, աճել է 18.8 տոկոսով` կազմելով 141.7 մլրդ դրամ։

Միաժամանակ կորպորատիվ  պարտատոմսերով գործարքների ծավալը երկրորդ եռամսյակում աճել է 2 անգամ` հասնելով 53.7 մլրդ դրամի, իսկ բաժնետոմսերի առքուվաճառքի գործարքների ծավալը կրճատվել է 28 տոկոսով` կազմելով 2.9 մլրդ դրամ։

Պետական պարտատոմսերով գործարքները երկրորդ եռամսյակի ընթացքում կրճատվել են 8.3 տոկոսով` կազմելով 85.1 մլրդ դրամ։
Բանբերի համաձայն` Հայաստանի արժեթղթերի գործարքների ընդհանուր ծավալում երկրորդ եռամսյակի արդյունքներով շրջանառության առավելագույն մասնաբաժինը բաժին է ընկել պետական պարտատոմսերին` արժեթղթերի ամբողջ շրջանառության 60 տոկոսը։ Կորպորատիվ արժեթղթերով գործարքների մասնաբաժինը կազմել է ընդհանուր ծավալի 37.9 տոկոսը, իսկ բաժնետոմսերինը` 2.1 տոկոս։

Հունիսի 30–ի դրությամբ Հայաստանի արժեթղթերի շուկայում գործել է ներդրումային ծառայություններ մատուցող 21 բանկ և 8 ներդրումային ընկերություն։ ($1 – 411,82 dդրամ է): -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև