ՀՀ–ի փողի բազան հուլիսին ավելացել է 6.6 տոկոսով և կազմել է 601.1 մլրդ դրամ

07.09.2012 14:07
ՀՀ–ի փողի բազան հուլիսին ավելացել է 6.6 տոկոսով և կազմել է 601.1 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Կենտրոնական բանկի տվյալներով` Հայաստանում փողի բազան 2012 թվականի հուլիսի արդյունքներով, նախորդ ամսվա սկզբի համեմատ, աճել է ավելի քան 37.5 մլրդ դրամով կամ 6.6 տոկոսով` կազմելով 601.1 մլրդ դրամ։ Ինչպես նշվում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության կայքում, ԿԲ–ից դուրս կանխիկը կազմել է ավելի քան 396.8 մլրդ դրամ` հունիսի վերջի 384 մլրդ դրամի դիմաց։

Դրամային պարտադիր պահուստների մեծությունը կազմել է 153.8 մլրդ դրամ` հունիսի վերջի ավելի քան 135.6 մլրդ դրամի դիմաց, իսկ արտարժույթով` ավելի քան 39.5 մլրդ դրամ` նախորդ ամսվա 39.1 մլրդ դրամի դիմաց։

Զուտ միջազգային պահուստները (առանց սեփականաշնորհման միջոցների) հուլիսի վերջին կազմել են մոտ 370.6 մլրդ դրամի՝ հունիսի սկզբի համեմատ աճելով 1.3 տոկոսով։

Հաշվետու ժամանակահատվածում զուտ ներքին ակտիվների մեծությունը կազմել է ավելի քան 230.5 մլրդ դրամ` հունիսի վերջի ավելի քան 197.8 մլրդ դրամի դիմաց։ ($1 – 411,82 dդրամ է): -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև