Archives by Month:

Calendar:

  • Calendar

    September 2012
    M T W T F S S
     12
    3456789
    10111213141516
    17181920212223
    24252627282930
  • Archive for September 10th, 2012

    Մետաղների շուկա. ոսկու և պղնձի գնանշումները դիմադրության առանցքային մակարդակում են, ուշադրության կենտրոնում է ԱՄՆ ԴՊՀ նիստը

    Monday, September 10th, 2012

    Նախորդ շաբաթվա սկզբին ոսկու շուկայի առքուվաճառքներն այնքան էլ հարթ չէին, քանի որ ներդրողները զգուշություն էին դրսևորում ԵԿԲ–ի հերթական նիստի, ինչպես նաև ԱՄՆ աշխատանքի շուկայի թվերի հրապարակումների նախաշեմին։ Միևնույն ժամանակ, լուրերն այն մասին, որ պետպարտատոմսերի գնման վերաբերյալ եվրոպական կարգավորիչի ծրագիրը նախատեսում է անսահմանափակ գնումներ և եկամտաբերությունների պաշտոնական նպատակային մակարդակներ չի պարունակում, հանգրեցրեցին ոսկու աճի մինչև նոր առավելագույն արժեքը։ Այնուամենայնիվ, դա հաստատումն է այն բանի, որ եվրոպական կենտրոնական բանկը «կստերիլիզացնի» իր գնումները՝ շրջանառությունից հանելով համարժեք գումարներ` զրոյի հասցնելով տվյալ աճը։

    Սլովակիայի վարչապետ. եվրագոտին իր ներկայիս տեսքով պահպանելու հնարավորությունները 50/50 են

    Monday, September 10th, 2012

    Եվրագոտին հավասար հնարավորություններ ունի ինչպես իր ներկա կազմը պահպանելու, այնպես էլ դրանից երկրի մի մասը անջատելու հարցում, ինչի դեպքում Սլովակիան կցանկանար պահպանել եվրարժույթը, կիրակի Սլովակիայի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտնել է այդ երկրի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն, գրում է Փրայմը:

    ԱՄՀ-ն կօգնի ԵԿԲ-ին պետական պարտատոմսերի գնման հարցում

    Monday, September 10th, 2012

    Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) շահագրգռված է Եվրոպական կենտրոնական բանկի (ԵԿԲ)՝ պետական պարտատոմսեր գնելու ծրագրում մասնակցությամբ: Այդ մասին Վլադիվոստոկում կայացած ԱԽՏՀ գագաթնաժողովի ժամանակ տեղեկացրել է ԱՄՀ ղեկավար Քրիստին Լագարդը, գրում է РБК-ն:

    Ասիական-խաղաղօվկիանոսյան բորսաները տարբեր ուղղություններով են բացել շաբաթվա առուվաճառքները

    Monday, September 10th, 2012

    Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի (ԱԽՏ) առանցքային ֆոնդային հարթակները երկուշաբթի առքուվաճառքները սկսել են տարբեր ուղղություններով՝ ԱՄՆ-ի աշխատանքի շուկայի ոչ միանշնակ վիճակագրության ֆոնին ուրբաթ ամերիկյան բորսաների ցուցիչների թույլ աճից հետո, վկայում են առքուվաճառքների տվյալները:

    «Առէկսիմբանկ – Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն հայտարարում է հատուկ ավանդատեսակի մասին

    Monday, September 10th, 2012

    Ընթացիկ տարվա սեպտեմբերի 10-ից մինչև հոկտեմբերի 31-ը ներառյալ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ում կանցկացվի հատուկ ավանդատեսակի ակցիա, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

    Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ առևտրային բանկերը ձեռք են բերել ավելի քան $84,7 մլն

    Monday, September 10th, 2012

    Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում սեպտեմբերի 3-7-ն ընկած ժամանակահատվածում առևտրային բանկերը ձեռք են բերել շուրջ $84,7 մլն՝ 1 դոլարի դիմաց 409,48 դրամ միջին կշռված փոխարժեքով, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից:ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում սեպտեմբերի 3-7-ն ընկած ժամանակահատվածում առևտրային բանկերը ձեռք են բերել շուրջ $84,7 մլն՝ 1 դոլարի դիմաց 409,48 դրամ միջին կշռված փոխարժեքով, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից:
    Միաժամանակ արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում բանկերը ձեռք են բերել ավելի քան 11,3 մլն եվրո և շուրջ 756,6 մլն ռուբլի՝ 1 եվրոյի դիմաց 513,79 դրամ, ռուբլու դիմաց՝ 12,61 դրամ միջին կշռված փոխարժեքով:
    Արտարժույթի ներբանկային շուկայում վաճառվել է շուրջ 103,5 մլն դոլար, մոտ 13,5 մլն եվրո և ավելի քան 101 մլն ռուբլի՝ 1 դոլարի դիմաց 410,53 դրամ, 1 եվրոյի դիմաց 517,3 դրամ և 1 ռուբլու դիմաց 12,78 դրամ միջին կշռված փոխարժեքով:
    Բացի այդ, օգոստոսի 27-ից մինչև սեպտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում հայկական բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 31,6 մլրդ դրամ, դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 62,8 մլն դոլար: ($1 –412,02 դրամ է):–0–

    ՀՀ ԿԲ-ի զուտ ներքին ակտիվները հուլիսին աճել են 16,6%-ով և կազմել 230,4 մլրդ դրամ

    Monday, September 10th, 2012

    ՀՀ կենտրոնական բանկի զուտ ներքին ակտիվները 2012թ.-ի հուլիսին կազմել են շուրջ 230,4 մլրդ դրամ՝ 16,6 տոկոսով ավելանալով հունիսի համեմատ, ասվում է «ՀՀ ԿԲ ամփոփ հաշվեկշռային ցուցանիշներ» հաշվետվության մեջ։

    Նախորդ շաբաթ NASDAQ OMX Արմենիայում ԱՄՆ դոլարով իրականացված գործարքների ծավալը $7.15 մլն է կազմել

    Monday, September 10th, 2012

    NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում ընթացիկ տարվա սեպտեմբերի 3-8-ն ընկած ժամանակահատվածում ԱՄՆ դոլարով իրականացված առքուվաճառքի գործարքների ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 7.15 մլն դոլար՝ նախորդ շաբաթվա ցուցանիշից կրճատվելով 33.8 տոկոսով, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից: