ՀՀ ԿԲ-ի զուտ ներքին ակտիվները հուլիսին աճել են 16,6%-ով և կազմել 230,4 մլրդ դրամ

10.09.2012 14:06
ՀՀ ԿԲ-ի զուտ ներքին ակտիվները հուլիսին աճել են 16,6%-ով և կազմել 230,4 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ կենտրոնական բանկի զուտ ներքին ակտիվները 2012թ.-ի հուլիսին կազմել են շուրջ 230,4 մլրդ դրամ՝ 16,6 տոկոսով ավելանալով հունիսի համեմատ, ասվում է «ՀՀ ԿԲ ամփոփ հաշվեկշռային ցուցանիշներ» հաշվետվության մեջ։

Հաշվետվության համաձայն` կառավարության նկատմամբ ԿԲ պահանջները կազմել մինուս  87,7 մլրդ դրամ` հունիսի մինուս 94,1 մլրդ դրամի դիմաց: Միաժամանակ հուլիսի ընթացքում առևտրային բանկերի նկատմամբ ԿԲ պահանջներն ավելացել են 18,2 տոկոսով և ամսվա վերջին կազմել ավելի քան 128,4 մլրդ դրամ, այլ պահանջները ավելացել  են 2,1 տոկոսով և կազմել շուրջ 189,7  մլրդ դրամ։

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, միաժամանակ հուլիսին զուտ միջազգային պահուստները կազմել են շուրջ 370,6 մլրդ դրամը՝ 1,2 տոկոսով ավելանալով հունիսի համեմատ, իսկ փողի բազան կազմել է շուրջ 601,1  մլրդ դրամ՝ 6,6 տոկոսով ավելանալով անցած ամսվա համեմատ ($1-412,02 դրամ Է)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև