Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ առևտրային բանկերը ձեռք են բերել ավելի քան $84,7 մլն

10.09.2012 14:50
Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ առևտրային բանկերը ձեռք են բերել ավելի քան $84,7 մլն

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում սեպտեմբերի 3-7-ն ընկած ժամանակահատվածում առևտրային բանկերը ձեռք են բերել շուրջ $84,7 մլն՝ 1 դոլարի դիմաց 409,48 դրամ միջին կշռված փոխարժեքով, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից:

Միաժամանակ արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում բանկերը ձեռք են բերել ավելի քան 11,3 մլն եվրո և շուրջ 756,6 մլն ռուբլի՝ 1 եվրոյի դիմաց 513,79 դրամ, ռուբլու դիմաց՝ 12,61 դրամ միջին կշռված փոխարժեքով:

Արտարժույթի ներբանկային շուկայում վաճառվել է շուրջ 103,5 մլն դոլար, մոտ 13,5 մլն եվրո և ավելի քան 101 մլն ռուբլի՝  1 դոլարի դիմաց 410,53 դրամ, 1 եվրոյի դիմաց 517,3 դրամ և 1 ռուբլու դիմաց 12,78 դրամ միջին կշռված փոխարժեքով:

Բացի այդ, օգոստոսի 27-ից մինչև սեպտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում հայկական բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 31,6 մլրդ դրամ, դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 62,8 մլն դոլար: ($1 –412,02 դրամ է):–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև