«Առէկսիմբանկ – Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն հայտարարում է հատուկ ավանդատեսակի մասին

10.09.2012 15:09
«Առէկսիմբանկ – Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն հայտարարում է  հատուկ ավանդատեսակի մասին

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Ընթացիկ տարվա սեպտեմբերի 10-ից մինչև հոկտեմբերի 31-ը ներառյալ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ում կանցկացվի հատուկ ավանդատեսակի ակցիա, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

Ավանդներն ընդունվում են 366-548 օր ժամկետով` դրամական դեպոզիտների համար տարեկան 13 տոկոս տոկոսադրույքով, ԱՄՆ դոլարի ավանդների համար` 8,8 տոկոսով:
Ավանդի նվազագույն գումարը` 50 000 դրամ կամ 150 ԱՄՆ դոլար: Տոկոսները վճարվում են ամսական:

«Ավանդատուների ցանկությամբ կտրամադրվեն Maestro և Visa Electron տիպի քարտեր, առանց տարեկան սպասարկման վարձի, ինչպես նաև վարկային գիծ`գումարի 90%-ի չափով, ՀՀ դրամ`16% տարեկան տոկոսադրույքով, ԱՄՆ դոլար`12% տարեկան  տոկոսադրույքով»,- նշեցին մամուլի ծառայությունից:

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1998թ.` Ռուսաստանի և Հայաստանի միջև ֆինանսական հոսքերի սպասարկման և ձեռներեց կազմակերպություններին աջակցության համար: Բանկի 100%-ով բաժնետերն է ռուսաստանյան «Գազպրոմբանկ» ԲԲԸ-ն: Բանկը հանդիսանում է VISA և MasterCard խոշորագույն միջազգային վճարային համակարգերի, ինչպես նաև  ArCa տեղական վճարային համակարգի լիիրավ անդամը։($1 – 412,02 դրամ է): -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև