10.09.2012 15:57
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի (ԱԽՏ) առանցքային ֆոնդային հարթակները երկուշաբթի առքուվաճառքները սկսել են տարբեր ուղղություններով՝ ԱՄՆ-ի աշխատանքի շուկայի ոչ միանշնակ վիճակագրության ֆոնին ուրբաթ ամերիկյան բորսաների ցուցիչների թույլ աճից հետո, վկայում են առքուվաճառքների տվյալները:
Ճապոնական Nikkei 225-ն առուվաճառքների առաջին րոպեներին նվազել է 0, 21 տոկոսով՝ հասնելով 8853,19 կետի:
Հարավային Կորեայի KOSPI-ին աճել է 0,11 տոկոսով՝ կազմելով 1931,63 կետ: S&P/ASX 200 ավստրալական ցուցիչն առքուվաճառքների սկզբին աճել է 0,36 տոկոսով՝ հասնելով 4325,84 կետի:
Hang Seng հոնկոնգյան ֆոնդային բորսայի ցուցիչն աճել է 0,35 տոկոսով՝ կազմելով 19871,45 կետ: Շանհայի SSE Composite ֆոնդային բորսայի ցուցիչն առքուվաճառքների բացումից հետո աճել է 0,25 տոկոսով և կազմել 2133,05 կետ:
Nikkei 225-ը (Nikkei 225 Stock Average) Տոկիոյի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որը հաշվարկվում է որպես բորսայի առաջին հատվածի 225 առավել ակտիվ վաճառվող ընկերությունների բաժնետոմսերի պարզ միջին թվաբանական գին:
KOSPI (Korea Composite Stock Price Index) Սեուլայի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որի հաշվարկն իր մեջ ներառում է այն բոլոր ընկերությունները, որոնց բաժնետոմսերը վաճառվում են բորսայում:
S&P/ASX 200 Սիդնեյի բորսայի գլխավոր ֆոնդային ցուցիչն է, որը գումարվում է ընկերությունների հարթակի 200 ամենավաճառվող բաժնետոմսերից: Hang Seng (Hang Seng Index, HIS) Հոնկոնգի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որը զգայուն է մայրցամաքային Չինաստանի տնտեսության չնչին տատանումների նկատմամբ:
Հաշվարկվում է որպես Հոնկոնգի 34 խոշորագույն բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերի գների կապիտալիզացիայի ուղղությամբ միջին կշռված արժեք:
SSE Composite (Shanghai Stock Exchange Composite Index) Շանհայի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որը հաշվարկում է բորսայի А և В փոխարկելիության էջերում վաճառվող բոլոր բաժնետոմսերի գների ամենօրյա արժեքով: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: