Սլովակիայի վարչապետ. եվրագոտին իր ներկայիս տեսքով պահպանելու հնարավորությունները 50/50 են

10.09.2012 16:10
Սլովակիայի վարչապետ. եվրագոտին իր ներկայիս տեսքով պահպանելու հնարավորությունները 50/50 են

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Եվրագոտին հավասար հնարավորություններ ունի ինչպես իր ներկա կազմը պահպանելու, այնպես էլ դրանից երկրի մի մասը անջատելու հարցում, ինչի դեպքում Սլովակիան կցանկանար պահպանել եվրարժույթը, կիրակի Սլովակիայի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտնել է այդ երկրի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն, գրում է Փրայմը:

Սլովակիայի կառավարության ղեկավարը նշել է, որ եվրագոտու մի քանի անդամ երկրներ «հնարավոր է՝ չկարողանան պահպանել քայլը և ստիպված կլինեն լքել խումբը, որպեսզի եվրոն առավել ուժեղ և կայուն լինի»: Ըստ նրա՝ խոսքը վերաբերում է առաջին հերթին Հունաստանին, սակայն դա վերաբերում է նաև մի քանի այլ պետությունների:

«Եթե եվրագոտու ապակառուցում տեղի ունենա, մենք կցանկանայինք մնալ ուժեղագույների կազմում և պահպանել եվրարժույթը»,-ասել է Ֆիզոն: Միաժամանակ, ըստ Սլովակիայի վարչապետի, «եվրագոտին իր ներկա տեսքով պահպանելու հնարավորությունները 50/50 են»:

Սլովակիայի վարչապետը կարծում է, որ Եվրահանձնաժողովը պետք է լուծումներ առաջարկի, որոնք «ԵՄ-ի առավել խորը ինտեգրման կհանգեցնեն»: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև