Մետաղների շուկա. ոսկու և պղնձի գնանշումները դիմադրության առանցքային մակարդակում են, ուշադրության կենտրոնում է ԱՄՆ ԴՊՀ նիստը

10.09.2012 17:36
Մետաղների շուկա. ոսկու և պղնձի գնանշումները դիմադրության առանցքային մակարդակում են, ուշադրության կենտրոնում է ԱՄՆ ԴՊՀ նիստը

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Նախորդ շաբաթվա սկզբին ոսկու շուկայի առքուվաճառքներն այնքան էլ հարթ չէին, քանի որ ներդրողները զգուշություն էին դրսևորում ԵԿԲ–ի հերթական նիստի, ինչպես նաև ԱՄՆ աշխատանքի շուկայի թվերի հրապարակումների նախաշեմին։ Միևնույն ժամանակ, լուրերն այն մասին, որ պետպարտատոմսերի գնման վերաբերյալ եվրոպական կարգավորիչի ծրագիրը նախատեսում է անսահմանափակ գնումներ և եկամտաբերությունների պաշտոնական նպատակային մակարդակներ չի պարունակում, հանգրեցրեցին ոսկու աճի մինչև նոր առավելագույն արժեքը։ Այնուամենայնիվ,  դա հաստատումն է այն բանի, որ եվրոպական կենտրոնական բանկը «կստերիլիզացնի» իր գնումները՝ շրջանառությունից հանելով համարժեք գումարներ` զրոյի հասցնելով տվյալ աճը։

Ոսկու գնանշումներն աճի էական ազդակ ստացան ուրբաթ` սեպտեմբերի 7–ին, հասնելով վեցամսյա առավելագույն արժեքի` տրոյական մեկ ունցիայի դիմաց 1741.52 դոլար, նրանից հետո, երբ ԱՄՆ–ում օգոստոսին նոր աշխատատեղերի ստեղծման տեմպերը զգալիորեն դանդաղել են` դրանով իսկ ամրացնելով ԱՄՆ ԴՊՀ–ի կողմից խթանման նոր քայլերի հույսերը։ Իսկապես, ԱՄՆ աշխատանքի նախարարության տվյալների համաձայն, օգոստոսին ոչ գյուղատնտեսական հատվածի նոր աշխատատեղերի թիվն աճել է 96 հազարով, մինչդեռ մի շարք փորձագետներ ակնկալում էին 125 հազարով ավելացման արժեք։

Թանկարժեք ակտիվի աճի ևս մեկ լրացուցիչ գործոն դարձավ հիմնական արտարժութային զույգի աճը։ Արդյունքում, նախորդ շաբաթ ոսկու գինն աճեց 2.80 տոկոսով` տրոյական մեկ ունցիայի դիմաց կազմելով 1735.44 դոլար։

Առաջիկա շաբաթվա սկզբին ոսկու գնանշուկմները, հավանաբար, կկոնսոլիդացվեն` միաժամանակ պահելով նախկինում ձեռքբերած դիրքերը, քանի որ ներդրողների ուշադրությունն այժմ սևեռված է ԱՄՆ ԴՊՀ–ի հերթական նիստին, և հինգշաբթի` սեպտեմբերի 13–ին նշանակված, դրա նախագահ Բեն Բերնանկեի մամուլի ասուլիսին, որի արդյունքներով կարող են կարևոր հայտարարություններ հնչել։ Մեր կարծիքով՝ ամերիկյան կարգավորիչը մոտեցել է քանակային մեղմման երրորդ ռաունդին։ Ընդ որում, ամերիկյան կարգավորիչի նիստից մի քանի օր առաջ ԴՊՀ–ի նախագահ Բեռնանկեն Ջեքսոն–Հոլլում կայացած իր ելույթում հայտարարեց այն մասին, որ ԴՊՀ–ն չպետք է բացառի աշխատանքի շուկայի օժանդակության և տնտեսության վերականգնման խթանման համար արմատական նոր քայլերի օգտագործումը։ Եթե այդ քայլերը իրագործվեն, ապա ոսկու գնանշումները կարող են շարունակել աճ ցուցադրել։ Առաջիկա հինգ առևտրային օրերին ոսկուն դիմադրություն կցուցաբերի տրոյական մեկ ունցիայի դիմաց 1770 դոլար արժեքը։

Ներդրողների տրամադրությունների և ոսկու գնի վրա էական ազդեցություն չի կարող գործել նաև Գերմանիայի սահմանադրական դատարանի որոշումը ESM–ի ֆինանսավորմանն այդ երկրի հնարավոր մասնակցության վերաբերյալ, որը կհրապարակվի չորեքշաբթի` սեպտեմբերի 12–ին։ Մեր գնահատականներով, սահմանադրական վերահսկողության դատական մարմինը տհաճ անակնկալներ չի մատուցի, սակայն, եթե որոշումը բացասական լինի, դա լուրջ հիասթափություն կլինի շուկայի մասնակիցների համար և կամրացնի ամերիկյան արժույթի դիրքերը, ինչի կապակցությամբ ոսկու գինը կարող է նվազել։

Ոսկին կարող է նվազել նաև, եթե ԱՄՆ ԴՊՀ–ի կողմից խթանիչ քայլեր չկատարվեն։ Հաջորդ շաբաթվա ոսկու համար օժանդակություն կարող է լինել տրոյական մեկ ունցիայի դիմաց 1700 դոլար արժեքը։

Պղնձի գինն այս շաբաթ ֆյուչերսային շուկայում աճել է 5.47 տոկոսով` մեկ ֆունտի դիմաց կազմելով 3.6430 դոլար։ Կարմիր մետաղի գնանշումներն ամենաէկան աճը ցուցադրեցին ուրբաթ` հասնելով ավելի քան երեք ամիսների ռեկորդային`մեկ ֆունտի դիմաց 3.6525 դոլար առավելագույն արժեքի։ Դրական ֆոնը պայմանավորված էր ԱՄՆ–ից ստացված տվյալներից հետո դրամավարկային քաղաքականության մեղմման ուղղությամբ Դաշնային պահուստային բանկի գործողությունների նկատմամբ հույսերի ուժեղացմամբ։

Չինաստանի ենթակառուցվածքի զարգացման մեջ պատրաստվող խոշոր ներդրումների մասին լուրերը նույնպես նպաստեցին տվյալ ակտիվի աճին։ Այսպես, այդ երկրի իշխանությունները հայտարարեցին ճանապարհների և թունելների կառուցման մի շարք նախագծերի համաձայնեցման մասին։ Նախորդ շաբաթ կարմիր մետաղին լրացուցիչ պաշտպանող գործոն դարձավ Լոնդոնի մետաղների բորսայում ակտիվի բորսայական պաշարը։

Հաջորդ շաբաթ պղնձի դինամիկան հիմնականում կախված կլինի ԱՄՆ—ի և եվրագոտու իրադարձություններից, ինչպես նաև Չինաստանից սպասվող տնտեսական վիճակագրությունից։ Ակնկալվում է, որ ԱՄՆ ԴՊՀ–ն, հավանաբար, կհայտարարի տնտեսության խթանման նոր քայլերի մասին, ինչը դրական կլինի պղնձի գնանշման համար։ Միաժամանակ, Գերմանիայի սահմանադրական դատարանի դրական որոշումը ESM–ի ֆինանսավորմանն այդ երկրի հնարավոր մասնակցության վերաբերյալ նույնպես կնպաստի կարմիր մետաղի աճին։ Հաջորդ շաբաթ շուկայի մասնակիցների հատուկ հետաքրքրությունը կգրգռեն Չինաստանի արտաքին առևտրի և արդյունաբերական արտադրանքի օգոստոսյան տվյալները, քանի որ դրական տվյալների դեպքում պղինձն աճի էական ազդակ կարող է ստանալ։

Սակայն եթե Չինաստանի վիճակագրությունը հույսերը չարդարացնի, իսկ ամերիկյան կարգավորիչը հիասթափեցնի քանակային խթանման նոր ռաունդի հարցում, ապա պղինձը կարող է էժանանալ։ Նախորդ շաբաթ ֆյուչերսային շուկայում պղնձի գնանշումների տատանման ենթադրվող միջակայքը կկազմի պղնձի մեկ ֆունտի դիմաց 3.55-3.74 դոլար։

Տեխնիկական վերլուծության տեսանկյունից կողային թրենդի սահմանով վերընթաց շարժումը մատնանշում է այն, որ պղնձի գնանշումները նշանակետ են վերցրել ԱՄՆ 3.85 դոլարի դիմադրության մակարդակը` Ֆիբոնաչիի շտկման մակարդակի սահմանը։ -0-

Միքայել Վերդյան, FOREX CLUB–ի վերլուծաբան

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև