ԱԽՏ բորսաները ոչ մեծ նվազմամբ են բացվել

11.09.2012 13:41
ԱԽՏ բորսաները ոչ մեծ նվազմամբ են բացվել

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի (ԱԽՏ) առանցքային ֆոնդային հարթակները երեքշաբթի` սեպտեմբերի 11–ի առքուվաճառքները սկսել են առաջատար ինդեքսների ոչ մեծ նվազմամբ՝ ԱՄՆ ԴՊՀ–ի նիստին սպասելու ֆոնին, վկայում են առքուվաճառքների տվյալները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ճապոնական Nikkei 225-ն առքուվաճառքների առաջին րոպեներին նվազել  է 0, 65 տոկոսով՝ հասնելով 8811.33 կետի:

Հարավային Կորեայի KOSPI-ին նվազել է 0.52 տոկոսով՝ կազմելով 1914.74 կետ:

S&P/ASX 200 ավստրալական ցուցիչն առքուվաճառքների սկզբին նվազել է  0,09 տոկոսով՝ հասնելով 4333.77 կետի:

Nikkei 225-ը (Nikkei 225 Stock Average) Տոկիոյի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որը հաշվարկվում է որպես բորսայի առաջին հատվածի 225 առավել ակտիվ վաճառվող ընկերությունների բաժնետոմսերի պարզ միջին թվաբանական գին:

KOSPI (Korea Composite Stock Price Index) Սեուլայի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որի հաշվարկն իր մեջ ներառում է այն բոլոր ընկերությունները, որոնց բաժնետոմսերը վաճառվում են բորսայում:

S&P/ASX 200 Սիդնեյի բորսայի գլխավոր ֆոնդային ցուցիչն է, որը գումարվում է ընկերությունների հարթակի 200 ամենավաճառվող բաժնետոմսերից:--0--


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև