ՀՀ առևտրային բանկերի ավանդների ծավալը հուլիսի վերջին ավելացել է 1%-ով՝ կազմելով ավելի քան 1080 մլրդ դրամ

11.09.2012 14:10
ՀՀ առևտրային բանկերի ավանդների ծավալը հուլիսի վերջին ավելացել է 1%-ով՝ կազմելով ավելի քան 1080 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերի կողմից ներգրավված ավանդների ծավալն ընթացիկ տարվա հուլիսի վերջին, հունիսի համեմատ, ավելացել է 1 տոկոսով և կազմել ավելի քան 1 080 մլրդ դրամ, նշվում է ՀՀ ԿԲ տեղակագրի մեջ:

Տվյալների համաձայն՝ դրամով տրամադրված ավանդների ծավալն ընթացիկ տարվա հուլիսին, 2012թ.-ի հունիսի համեմատ, աճել է 1,5 տոկոսով և կազմել շուրջ 325,8 մլրդ դրամ: Միաժամանակ արտարժույթով տրամադրված ավանդները հաշվետու ժամանակահատվածում աճել են 11,8 տոկոսով և հուլիսի վերջին կազմել են ավելի քան 755 մլրդ դրամ:

Միաժամանակ ռեզիդենտներին բաժին է հասնում դրամով ներգրավված բոլոր ավանդների շուրջ 95,5 տոկոսը (310,5 մլրդ դրամ): Տվյալ ցուցանիշն ընթացիկ տարվա հունիսի համեմատ գրեթե չի փոխվել:

2012թ.-ի հուլիսի 31-ի դրությամբ, Հայաստանում գրանցվել է 21 առևտրային բանկ ($1 – 412,1 դրամ): -0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև