«ԻՆԳՈ Արմենիա» ընկերության բժշկական ապահովագրության փոխհատուցումների ծավալը հունվար–օգոստոս ամիսներին կազմել է շուրջ 500 մլն դրամ

11.09.2012 17:02
«ԻՆԳՈ Արմենիա» ընկերության բժշկական ապահովագրության փոխհատուցումների ծավալը հունվար–օգոստոս ամիսներին կազմել է շուրջ 500 մլն դրամ

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. «ԻՆԳՈ Արմենիա» ապահովագրական ընկերության կողմից բժշկական ապահովագրության համար վճարած փոխհատուցումների ծավալն ընթացիկ տարվա առաջին ութ ամիսներին կազմել է շուրջ 500 մլն դրամ, ասաց «ԻՆԳՈ Արմենիայի» գործադիր տնօրեն Լևոն Ալթունյանը։

«Այդ գումարի մեջ ընդգրկված են ինչպես պետական ծառայողների պարտադիր բժշկական ապահովագրության, այնպես էլ ոչ պարտադիր բժշկական ապահովագրության վճարները»,– երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նա։

2012 թ.–ի հունվարից Հայաստանում սոցիալական փաթեթ է ներդրվել, որը նախատեսված է մշակույթի, կրթության և սոցիալական պաշտպանության ոլորտի քաղաքացիական և պետական ծառայողների համար։ Սոցիալական փաթեթի բաղադրիչներից մեկը պարտադիր բժշկական ապահովագրության ստացումն է։

«ԻՆԳՈ Արմենիա» ընկերությունն ընթացիկ տարվա առաջին ութ ամիսներին բժշկական ապահովագրության ոլորտում 1–ական մլն դրամի չափով փոխհատուցում է վճարել 54 դեպքերով։

Նշելով, որ «ԻՆԳՈ Արմենիա» ընկերությունն այսօրվա դրությամբ ընդգրկում է Հայաստանի բժշկական ապահովագրության շուկայի շուրջ 38 տոկոսը, Ալթունյանն ասել է, որ այսօր Հայաստանում բժշկական ապահովագրության շուկան շահութաբեր չէ։

«Շատ ծրագրեր վնասակար են, այսինքն` քաղաքացիներն ավելի շատ ստանում են, քան վճարում։ Դա կապված է մի շարք հանգամանքների հետ, հիմնականում` այն բանի հետ, որ մենք փորձում ենք չմերժել հաճախորդներին»,– պարզաբանել է Ալթունյանը։

Նա նշել է նաև, որ Հայաստանի բժշկական ապահովագրության շուկայում որոշակի բարդություններ կան, մասնավորապես` բժշկական հաստատությունների հետ ոչ կատարյալ համագործակցությունը՝ նշելով, որ այդ ոլորտում հնարավոր է ներմուծել ԱՄՆ–ի փորձը, երբ ապահովագրական ընկերությունը և բժշկական հաստատությունը միմյանց միջև լուծում են բոլոր ֆինանսական հարցերը` առանց հաճախորդին ներգրավելու։

«Դա թույլ կտա խուսափել հաճախորդի համար վնասներից, այդ դեպքում, եթե հիվանդանոցի և ապահովագրական ընկերության միջև վեճ է առաջանում»,– ասաց գործադիր տնօրենը։

Հաշվետու ժամանակահատվածում «ԻՆԳՈ Արմենիա» ընկերությունը համագործակցել է ավելի քան 100 բուժհաստատությունների հետ։

Քաղաքացիական և պետական ծառայողների համար պարտադիր բժշկական ապահովագրության շրջանակներում ամսական վճարների չափը սահմանվել է 52 հազար դրամ, ինչը տարեկան կտրվածքով կկազմի 3,8 մլն դրամ։ Սոցիալական փաթեթի շրջանակներում յուչաքանչյուր աշխատողին հատկացված միջոցների չափը տարեկան կրտվածքով կազմում է 132 հազար դրամ։

Տվյալ սոցիալական փաթեթի ներմուծման նպատակը, որի իրականացման համար բյուջեից նախատեսված է 18 մլրդ դրամի չափով միջոցներ հատկացնել, աշխատանքի գրավչության և արդյունավետության բարձրացումն է, կադրերի արտահոսքի մեղմումն ու աշխատողների սոցիալական կարիքները բավարարելու հարցերին աջակցելը։

«ԻՆԳՈ Արմենիա» ԱՓԲԸ-ն հիմնադրվել է 1997թ.-ին «Էֆես» ԱՓԲԸ անվանմամբ: 2003թ.-ի դեկտեմբերին ընկերության բաժնետոմսերի 75%-ը ձեռք է բերվել ռուսական «Ինգոսստրախ» ԱԲԲԸ կողմից, ինչից հետո ընկերությունը վերանվանվել է «Ինգո-Արմենիա» ՓԲԸ-ի, իսկ Լևոն Ալթունյանը բաժնետոմսերի 25 տոկոսի սեփականատերն է: Ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 750,9 մլն դրամ: ($1 – 412,1 դրամ)-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև