Երկուշաբթի ոսկին էժանացել է դոլարի փոխարժեքի սրբագրման և աճի հիման վրա

11.09.2012 17:57
Երկուշաբթի ոսկին էժանացել է դոլարի փոխարժեքի սրբագրման և աճի հիման վրա

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Ոսկու արժեքը երկուշաբթի նվազել է՝ նախորդ շաբաթվա 3,1 տոկոս աճից հետո, թանկարժեք մետաղի էժանացումն աջակցվել է համաշխարհային արժույթների նկատմամբ դոլարի ավելացմամբ, վկայում են բորսայի տվյալները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Երկուշաբթի դեկտեմբերյան ֆյուչեսների առքուվաճառքների ավարտին Նյու Յորքի Comex բորսայում ոսկու գինը նվազել է 0,5 տոկոսով` մեկ տրոյական ունցիայի դիմաց կազմելով 1731,80 դոլար։ Դոլարի փոխարժեքը ԱՄՆ հիմնական առևտրային գործընկեր երկրների վեց արժույթների զամբյուղի նկատմամբ բարձրացել է` նախորդ առքուվաճառքների 80,18 կետից հասնելով 80,40 կետի։

Նախորդ ուրբաթ ԱՄՆ աշխատանքի շուկայի վիճակագրական տվյալների հրապարակումից հետո, որոնք վերլուծաբանների կանխատեսումներից վատ են գտնվել, ԴՊՀ կողմից ազգային տնտեսության լրացուցիչ խթանման սպասելիքներն ուժեղացել են, ինչը ոսկու արժեքի կտրուկ 2,1 տոկոսանոց աճի է հանգեցրել։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև