Հայկական ապահովագրական ընկերությունները I կիսամյակն ավարտել են 525,6 մլն դրամ ընդհանուր շահույթով

12.09.2012 13:53
Հայկական ապահովագրական ընկերությունները I կիսամյակն ավարտել են 525,6 մլն դրամ ընդհանուր շահույթով

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ապահովագրական ընկերությունների զուտ շահույթը 2012թ.-ի առաջին կիսամյակում գերազանցել է 525,6 մլն դրամը՝ 2011թ.-ի առաջին կիսամյակի շուրջ 1,8 մլրդ դրամի չափով զուտ շահույթի դիմաց:

Տվյալների համաձայն` Հայաստանում գործող յոթ ապահովագրական ընկերություններից վեցը 2012թ.-ի առաջին կիսամյակում շահույթ են ստացել: Այսպես, Ռասկոյի շահույթը հաշվետու ժամանակահատվածում կազմել է ավելի քան 256,9 մլն դրամ (2011թ.-ի առաջին կիսամյակի 144,8 մլն դրամի չափով շահույթի դիմաց), Ռոսգոսստրախ-Արմենիան 165,1 մլն դրամի չափով շահույթ է ստացել (697,7 մլն դրամ շահույթի դիմաց), Նաիրի Ինշուրանսը՝ 64,6 մլն դրամ (358,4 մլն դրամ շահույթի դիմաց), Ռեսոն՝ 64,4 մլն դրամ (322 մլն դրամ շահույթի դիմաց), Ինգո Արմենիան՝ 52,4 մլն դրամ (263 մլն դրամ շահույթի դիմաց) և Սիլ Ինշուրանսը՝ ավելի քան 34,6 մլն դրամ (72,8 մլն դրամ շահույթի դիմաց):

Միաժամանակ մի ընկերություն է (Գարանտ-Լիմենսը) առաջին կիսամյակն ավարտել վնասներով: 2012թ.-ի առաջին կիսամյակի արդյունքում՝ ընկերության տվյալ ցուցանիշը կազմել է 112,4 մլն դրամ՝ 2011թ.-ի առաջին կիսամյակի 98,1 մլն դրամի չափով շահույթի դիմաց:

2012թ.-ի հունիսի 30-ի դրությամբ, Հայաստանում գործել է 7 ապահովագրական ընկերություն ($1 – 411,69 դրամ): -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև