Գերմանիայի ՍԴ-ն կորոշի Ֆինանսական կայունության եվրոպական մեխանիզմի ճակատագիրը

12.09.2012 13:59
Գերմանիայի ՍԴ-ն կորոշի Ֆինանսական կայունության եվրոպական մեխանիզմի ճակատագիրը

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Գերմանիայի Սահմանադրական դատարանը մտադիր է հնչեցնել օրինագծի վերաբերյալ որոշումը, որը վերաբերում է ԵՄ բյուջետային պակտին և Ֆինանսական կայունության մեխանիզմը:

Ինչպես հաղորդում է դատարանի մամուլի ծառայությունը, նիստը կսկսվի ժամը 10.00-ին, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

Հուլիսի 10-ից դատարանը կրկին անգամ միաժամանակ օրենքների ընդունման օրինականության վերաբերյալ հինգ բողոք է վերանայում: Երեքշաբթի հայտնի  է դարձել, որ Քրիստոնեական սոցիալական միությունից (ՔՍՄ) բունդեսթագի պատգամավոր Պետեր Գաուվայլերը ևս մի շտապ բողոք է ներկայացրել, որը կոչված է դադարեցնել որոշումը: Դատարանն այդ բողոքը չեղյալ է հայտարարել և չի պատրաստվում փոխել նիստի ամսաթիվը:

Ըստ հայտ ներկայացողների՝ ՀԴՀ կառավարության կողմից կիրառված որոշումների կայացման միջոցը սահմանափակում է Գերմանիայի քաղաքացիների ժողովրդավարական ազատությունները և խորհրդարանի պատգամավորների իրավունքները:

ԵՄ 27 երկներից 25-ը հունվարի 30-ին Բրյուսելում միացան բյուջետային կայունության մասին պայմանագրին, որի ստեղծման առաջարկով եվրոպացի քաղաքական գործիչները հանդես եկան 2011թ.-ի դեկտեմբերին կայացած գագաթնաժողովից հետո: Պրահան և Լոնդոնը հրաժարվեցին միանալ ԵՄ բյուջետային պայմանագրին: Չեխիան իր որոշման մասին տեղեկացրեց անմիջապես հունվարի 30-ին կայացած բրյուսելյան գագաթնաժողովի ընթացքում, իսկ Մեծ Բրիտանիայի իշխանությունները հայտնեցին, որ չեն ստորագրել նոր պայմանագիրը դեռ 2011թ.-ի դեկտեմբերին: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև