ԱՄՆ-ից և Չինաստանից ստացված տվյալների հիման վրա Ասիական-խաղաղօվկիանոսյան բորսաներն աճով են սկսել առքուվաճառքները

12.09.2012 14:08
ԱՄՆ-ից և Չինաստանից ստացված տվյալների հիման վրա Ասիական-խաղաղօվկիանոսյան բորսաներն աճով են սկսել առքուվաճառքները

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի (ԱԽՏ) առանցքային ֆոնդային հարթակները չորեքշաբթի՝ սեպտեմբերի 12-ին, առքուվաճառքները սկսել են աճով՝հուլիսին ԱՄՆ արտաքին առևտրային հաշվեկշռի վիճակագրության հրապարակումների, ինչպես նաև տնտեսության հետագա խթանման նկատմամբ իշխանությունների պատրաստակամության մասին Չինաստանի կառավարության ղեկավարի հայտարարությունների ֆոնին, վկայում են առքուվաճառքների տվյալները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ճապոնական Nikkei 225-ն առքուվաճառքների առաջին րոպեներին աճել է 0, 21 տոկոսով՝ հասնելով 8826,15 կետի:

Հարավային Կորեայի KOSPI-ին աճել է 0,63 տոկոսով՝ կազմելով 1932,14 կետ: S&P/ASX 200 ավստրալական ցուցիչն առքուվաճառքների սկզբին աճել է  0,79 տոկոսով՝ հասնելով 4360,9 կետի:

Hang Seng հոնկոնգյան ֆոնդային բորսայի ցուցիչն աճել է 1,01 տոկոսով՝ կազմելով 20057,47 կետ: Շանհայի SSE Composite ֆոնդային բորսայի ցուցիչն առքուվաճառքների բացումից հետո աճել է 0,36 տոկոսով և կազմել 2128,23 կետ:

Ինչպես հայտնի է դարձել երեքշաբթի, հուլիսին ԱՄՆ արտաքին առևտրային հաշվեկշռի պակասուրդն ավելացել է 0,1 մլրդ դոլարով կամ 0,2 տոկոսով՝ հունիսի վերանայված ցուցանիշի համեմատ, և կազմել 42 մլրդ դոլար: Միաժամանակ վերլուծաբանները ենթադրում էին, որ երկրի պակասուրդը հաշվետու ամսում ավելացել է մինչև 44,2 մլրդ դոլարով:

Դրական են ընդունվել Չինաստանի պետական խորհրդի ղեկավար Վեն Ցզյաբաոյի հայտարարությունները, որ Չինաստանի տնտեսական աճի տեմպերը նախկինի նման գտնվում են իշխանությունների կողմից կանխատեսած միջակայքում և աստիճանաբար կայունանում են: Միաժամանակ ցուցանիշների դրական դինամիկայի աջակցման համար կառավարությունը պատրաստ է կայունացնող հիմնադրամ ստեղծել մինչև 100 մլրդ յուան (15 մլրդ դոլար) ծավալով: -0-

Nikkei 225-ը (Nikkei 225 Stock Average) Տոկիոյի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որը հաշվարկվում է որպես բորսայի առաջին հատվածի 225 առավել ակտիվ վաճառվող ընկերությունների բաժնետոմսերի պարզ միջին թվաբանական գին:

KOSPI (Korea Composite Stock Price Index) Սեուլայի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որի հաշվարկն իր մեջ ներառում է այն բոլոր ընկերությունները, որոնց բաժնետոմսերը վաճառվում են բորսայում:

S&P/ASX 200 Սիդնեյի բորսայի գլխավոր ֆոնդային ցուցիչն է, որը գումարվում է ընկերությունների հարթակի 200 ամենավաճառվող բաժնետոմսերից: Hang Seng (Hang Seng Index, HIS) Հոնկոնգի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որը զգայուն է մայրցամաքային Չինաստանի տնտեսության չնչին տատանումների նկատմամբ:

Հաշվարկվում է որպես Հոնկոնգի 34 խոշորագույն բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերի գների կապիտալիզացիայի ուղղությամբ միջին կշռված արժեք:
SSE Composite (Shanghai Stock Exchange Composite Index) Շանհայի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որը հաշվարկում է բորսայի А և В փոխարկելիության էջերում վաճառվող բոլոր բաժնետոմսերի գների ամենօրյա արժեքով: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև