ԵԱԶԲ–ն մտադիր է դոլարով եվրապարտատոմսեր տեղաբաշխել 10 տարով. աղբյուր

12.09.2012 15:57
ԵԱԶԲ–ն մտադիր է դոլարով եվրապարտատոմսեր տեղաբաշխել 10 տարով. աղբյուր

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Եվրասիական զարգացման բանկը մտադիր է 10–ամյա ինդիկատային ծավալով դոլարով եվրապարտատոմսեր տեղաբաշխել, «Փրայմ» գործակալությանը հայտնել է բանկային շրջանակների աղբյուրը։

«Պարտատոմսերի շրջանառության ժամկետը 10 տարի է, ծավալը` բենչմարկ, եկամտաբերությունն ավելի ուշ կսահմանվի»,– ասել է գործակալության զրուցակիցը։
Պարտատոմսերը ծրագրվում է տեղաբաշխել RegS/144A կանոններով։ Բանկը սեպտեմբերի 10-12–ը հանդիպումներ է ունեցել Լոնդոնի, Բոստոնի և Նյու Յորքի ներդրողների հետ։

Տեղաբաշխման կազմակերպիչներն են BNP Paribas–ը, Citigroup–ը, HSBC–ն և ՎՏԲ Կապիտալը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Փրայմը», ԵԱԶԲ–ն ընթացիկ տարվա հունիսի 8–ին մի շարք ճանաչողական հանդիպումներ (non-deal road show) է անցկացրել Ասիայի ներդրողների հետ։ Հոնկոնգում և Սինգապուրում բանկի ղեկավարները հանդիպել են խոշորագույն կառավարիչների և ներդրումային ընկերությունների, ակտիվների կառավարման մասնավոր և պետական հիմնադրամների, ինչպես նաև բանկերի և ապահովագրական ընկերությունների հետ։ Հանդիպումների կազմակերպիչներն էին HSBC–ն և BNP Paribas–ը։

ԵԱԶԲ–ն ընթացիկ տարվա փետրվարի սկզբին նաև նմանատիպ non-deal road show–ներ է անցկացրել նաև Եվրոպայում և ԱՄՆ–ում։ Հանդիպումների կազմակերպիչներն էին JPMorgan–ը և ՎՏԲ Կապիտալը։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև