Գերմանիան վավերացրել է ESM-ի մասին պայմանագիրը

12.09.2012 16:04
Գերմանիան վավերացրել է ESM-ի մասին պայմանագիրը

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Գերմանիայի Սահմանադրական դատարանը երկրի օրենսդրությանը չհակասող է ճանաչել եվրագոտու հակաճգնաժամային մշտական հիմնադրամ (ESM) գործածության մեջ մտցնելու մասին փաստաթուղթը և մի շարք պայմաններ պահպանելիս Եվրամիության բյուջետային պակտը, հաղորդում է РБК-ն` հղում անելով Reuters-ին:

Այսպես, ESM-ի առջև Գերմանիայի պարտավորությունները չպետք է գերազանցեն 190 մլրդ եվրոն`առանց գերմանական խորհրդարանի ստորին պալատի հաստատման: Բացի այդ, Գերմանիայի խորհրդարանի երկու պալատները պետք է իրազեկ լինեն ESM-ի շրջանակներում ընդունված որոշումների մասին:

Նշենք, որ ESM-ն, որը ստեղծված է որպես 500 մլրդ եվրո ծավալով եվրագոտու հակաճգնաժամային մշտական հիմնադրամ, կգործի Եվրոպական կենտրոնական բանկում եվրագոտու կանոնադրական կապիտալի 90 տոկոսն ունեցող երկրների կողմից հաստատվելու դեպքում: Ենթադրվում էր, որ ESM-ն կվավերացվի 2012թ.-ի հուլիսի 1-ին, սակայն վերջնական ժամկետը տեղափոխվել է եվրագոտու մի շարք երկրների` ներառյալ Գերմանիան, վավերացման երկարաձգվող ընթացակարգերի պատճառով: -0-


Բանալի բառեր:

Partners news
Loading...

Կարդացեք նաև