Հայաստանում առևտրի վարկավորումը հուլիսին գերազանցել է 315,9 մլրդ. դրամը՝ կազմելով վարկային պորտֆելի 21,3%-ը

13.09.2012 14:05
Հայաստանում առևտրի վարկավորումը հուլիսին գերազանցել է 315,9 մլրդ. դրամը՝ կազմելով վարկային պորտֆելի 21,3%-ը
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանյան առևտրային բանկերի կողմից առևտրի ոլորտին տրամադրված վարկերի մասնաբաժինը 2012թ. հուլիսին կազմել է ռեզիդենտներին տրամադրված (ըստ տնտեսության ճյուղերի) բոլոր վարկերի 21,3%-ը, ասվում էՀՀ ԿԲ կայքում:
Միաժամանակ առևտրի վարկավորման ծավալը հաշվետու ժամանակաշրջանում, 2012թ. հունիսի համեմատ, կրճատվել է 3,5%-ով և հուլիսի 31-ի դրությամբ կազմել է ավելի քան 315,9  մլրդ դրամ:
Արդյունաբերության վարկավորման մասնաբաժինը հաշվետու ժամանակահատվածում առևտրի ոլորտի համեմատ քիչ ավելի բարձր է եղել` ընդհանուր ծավալով տրամադրված վարկերի 24,3% ցուցանիշով կամ ավելի քան 341,5 մլրդ դրամով:
Աղբյուրի համաձայն` երրորդ տեղում են սպառողական վարկերը` 18,8% մասնաբաժնով` շուրջ 264,6 մլրդ դրամ:
Այնուհետև գալիս են հիփոթեքային վարկերը` 120,8 մլրդ դրամ, շինարարությունը` 100,6 մլրդ դրամով, գյուղատնտեսությունը` 91,2 մլրդ դրամով: Իսկ վերջին տեղում է տրանսպորտի և կապի ոլորտը` 42,3 մլրդ դրամով: ($1 – 410,83 դրամ է): –0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև