ՀՀ ապահովագրական ընկերությունների համախառն պարտավորությունները 2012թ. II եռամսյակում աճել են 30 տոկոսով` հասնելով 25,2 մլրդ դրամի

13.09.2012 16:44
ՀՀ ապահովագրական ընկերությունների համախառն պարտավորությունները 2012թ. II եռամսյակում աճել են 30 տոկոսով` հասնելով 25,2 մլրդ դրամի
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ ապահովագրական ընկերությունների համախառն պարտավորությունները 2012թ.-ի հունիսի 30-ի դրությամբ կազմել են շուրջ 25,2 մլրդ դրամ` երկրորդ եռամսյակում աճելով մոտ 30 տոկոսով:
Հայաստանում գործող ապահովագրական ընկերությունների թվում համախառն պարտավորությունների մեծությամբ առաջատարն է «Ինգո-Արմենիա» ՓԲԸ-ն: Ընթացիկ տարվա հունիսի 30-ի դրությամբ ընկերության այդ ցուցանիշը կազմել է ավելի քան 7,9  մլրդ դրամ՝ երկրորդ եռամսյակում ավելանալով 31,6 տոկոսով։ Հայաստանի ապահովագրական ընկերությունների համախառն պարտավորություններում այս ընկերությանը բաժին է ընկնում դրանց մեծության շուրջ 31,3 տոկոսը:
Ըստ համախառն պարտավորությունների ծավալի` առաջատարների հնգյակում են նաև «Ռոսգոստրախ-Արմենիան»՝ ավելի քան 6,3 մլրդ դրամով (ՀՀ ապահովագրական ընկերությունների 24,8 տոկոսը), «Ռեսոն»՝ ավելի քան 3,9 մլրդ դրամով (համախառն պարտավորությունների 15,6 տոկոս) «Նաիրի Ինշուրանսը»՝ ավելի քան 3 մլրդ դրամ (տեսակարար կշիռը` 11,9 տոկոս) և «Գարանտ-Լիմենսը»՝ ավելի քան 2 մլրդ դրամով (տեսակարար կշիռը՝ 8 տոկոս):
Ապահովագրական ընկերությունների բոլոր պարտավորությունների ավելի քան 91,6 տոկոսը կենտրոնացված է այս ցուցանիշով առաջատար ճանաչված հինգ ընկերություններում։
2012թ.-ի հունիսի 30-ի դրությամբ Հայաստանում գործել է 7 ապահովագրական ընկերություն: ($1 – 410,83 դրամ է):-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև