ԱՄՆ ԴՊՀ–ն նվազեցրել է ամերիկյան տնտեսության աճի տեմպերի կանխատեսումը 2012 թ.–ին

14.09.2012 13:47
ԱՄՆ ԴՊՀ–ն նվազեցրել է ամերիկյան տնտեսության աճի տեմպերի կանխատեսումը 2012 թ.–ին

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը (ԴՊՀ) նվազեցրել է ամերիկյան տնտեսության աճի տեմպերի կանխատեսումը։ Նոր հաշվարկները ենթադրում են, որ 2012 թվականին ԱՄՆ ՀՆԱ–ն կգտնվի 1.7-2.0 տոկոսի սահմաններում` այս տարվա հունիսին հնչեցրած 1.9-2.4 տոկոսի փոխարեն։ Այդ մասին ասվում է ԴՊՀ–ի նյութերում։

Միաժամանակ չնչին աճ է գրանցել գնաճի կանմխատեսումը։ Ակնկալվում է, որ 2012 թվականին դրա մակարդակը կգերազանցի 1.8 տոկոսը, ավելի վաղ համարվում էր, որ այն կգերազանցի 1.7 տոկոսը։ ԴՊՀ տնտեսագետները հաստատել են գործազրկության մակարդակի հին կանխատեսումները, որն այս տարի պետք  է մնա 8.2 տոկոսի սահմաններում, հաղորդում է rbc.ru–ն։

Նշենք, որ 2012 թվականի կանխատեսման վատացման ֆոնին 2013-2014 թվականների միջնաժամկետ կանխատեսման մեջ դրական շտկումներ են կատարվել։ Նոր հաշվարկները ենթադրում են, որ հաջորդ երկու տարիներին ԱՄՆ–ի տնտեսությունը կզարգանա արագացված տեմպերով։ Այսպես, 2013 և 2014 թվականներին ակնկալվում է, համապատասխանաբար, 3.0 և 3.8 տոկոսի ՀՆԱ աճ` նախորդ 2.8 և 3.5 տոկոսի դիմաց։ Գործազրկությունը կնվազի մինչև 7.9 և 7.3 տոկոս, զեկույցում այս տարվա հունիսին այդ ցուցանիշը, համապատասխանաբար, կազմում էր 8.0 և 7.7 տոկոս։

Ենթադրվում է, որ միջնաժամկետ հեռանկարում գնաճը կաճի տարեկան 2 տոկոսով, մակրոտնտեսական տվյալ ցուցանիշի կանխատեսումն անփոփոխ է։

Հիշեցնենք, որ մի քանի ժամ առաջ ԱՄՆ ԴՊՀ–ն հայտարարել է, այսպես կոչված, «քանակական մեղմման» (QE3) նոր ռաունդի մեկնարկի մասին, որի շրջանակներում ամեն ամիս 40 մլրդ դոլարի հիփոթեքային պարտատոմսեր ձեռք կբերի։ Բացի այդ, ԴՊՀ–ն մինչև երկարացրել է զրոյի մոտակայքում հաշվառման տոկոսադրույքի պահպանման ակնկալվող ժամկետը մինչև 2015 թվականի կեսերը։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post