Հայաստանում արժութային փոխարժեքի հետ կապված իրավիճակը կայուն է. ՀԲՄ ղեկավար

14.09.2012 14:34
Հայաստանում արժութային փոխարժեքի հետ կապված իրավիճակը կայուն է. ՀԲՄ ղեկավար

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ներկա պահին արժութային փոխարժեքի հետ կապված կայուն իրավիճակ է ձևավորվել, կարծում է Հայաստանի Բանկերի միության (ՀԲՄ) նախագահ Աշոտ Օսիպյանը:

«Մայիս-հունիս ամսիներին արժութային փոխարժեքի բարձրացումները սպեկուլյատիվ բնույթ են կրել: Այսօր մեզ մոտ կայուն իրավիճակ է ձևավորվել, որը պայմանավորված է նրանով, որ մեզ մոտ լավ գյուղատնտեսական տարի է եղել»,- ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Օսիպյանը` պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին:

Նա պարզաբանեց, որ արտահանման ընդհանուր կառուցվածքում գյուղատնտեսական արտադրանքը մեծ տեսակարար կշիռ ունի, որը բացի այս ամենից, դրամի կայունությունն է ապահովում:
Միաժամանակ ՀԲՄ ղեկավարն ավելացրեց, որ կանխատեսումներ անելով, պետք է նաև ուշադրություն դարձնել պատմական միտումներին:

«Կարելի է տեսնել, որ տարեվերջին միշտ ներմուծման աճ է նկատվում, ինչն իր ազդեցությունն է ունենում»,- ասաց նա:

Մայիսի սկզբից մինչև սեպտեմբերի 13-ն ընկած ժամանակահատվածում հայկական արժույթը 17,6 կետով կամ շուրջ 4,5 տոկոսով (392,06-ից հասնելով 409,62 դրամի) արժեզրկվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ: Սակայն օգոստոսի 13-ից մինչև սեպտեմբերի 13-ն ընկած ժամանակահատվածում ԱՄՆ դոլարի նկատմամբ փոխարժեքը կայուն է մնացել և տատանվել է մեկ դոլարի դիմաց 413-409 դրամի սահմաններում: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև