Ճապոնիայի և ՉԺՀ–ի հակամարտության ֆոնին ԱԽՏ երկրների բորսաները բացվել են նվազմամբ

18.09.2012 12:00
Ճապոնիայի և ՉԺՀ–ի հակամարտության ֆոնին ԱԽՏ երկրների բորսաները բացվել են նվազմամբ

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Ասիական–Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի (ԱԽՏ) երեքշաբթի օրվա առուվաճառքները բացել են գերակշռող նվազմամբ` Ճապոնիայի և Չինաստանի միջև հակամարտության ֆոնին, վկայում են բորսայի տվյալները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Առուվաճառքի սկզբում ճապոնական Nikkei 225-ն ընկել է  0, 04 տոկոսով՝ հասնելով 9155.49 կետի,  հարավկորեական KOSPI-ն աճել է 0.16 տոկոսով՝ կազմելով 2005.59 կետ: S&P/ASX 200 ավստրալական ցուցիչն առուվաճառքների սկզբին կորցրել է 0.17 տոկոս՝ հասնելով 4402.53 կետի:

Մասնակիցների մտավախության պատճառը Չինաստանի և Ճապոնիայի հարաբերություններն են, որոնք սրվել են այն բանից հետո, երբ Ճապոնիան նախորդ շաբաթվա վերջին ազգայնացրել է Սենկակու վիճելի հինգ կղզիներից երեքը (չինական անվանումը` Ձյաոյույդաո)` հետ գնելով դրանք մասնավոր անձից։ Այդ կապակցությամբ ՉԺՀ–ում բազմահազարանոց հակաճապոնական ելույթներ են սկսվել, իսկ ճապոնական ընկերությունները, ներառյալ Honda և Nissan խոշոր ավտոարտադրողներին, նախընտրել են դադարեցնել ՉԺՀ–ում գործող իրենց ձեռնարկությունների աշխատանքը։

Nikkei 225-ը (Nikkei 225 Stock Average) Տոկիոյի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որը հաշվարկվում է որպես բորսայի առաջին հատվածի 225 առավել ակտիվ սակարկող ընկերությունների բաժնետոմսերի պարզ միջին թվաբանական գին:

KOSPI (Korea Composite Stock Price Index) Սեուլի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որի հաշվարկն իր մեջ ներառում է այն բոլոր ընկերությունները, որոնց բաժնետոմսերը սակարկում են բորսայում:
S&P/ASX 200 Սիդնեյի բորսայի գլխավոր ֆոնդային ցուցիչն է, որը կազմվում է հարթակի ընկերությունների 200 ամենասակարկելի բաժնետոմսերից: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև