Ամերիաբանկը թողարկել և գործածության մեջ է դրել չիպային քարտեր` նոր յուրօրինակ դիզայնով

18.09.2012 16:30
Ամերիաբանկը թողարկել և գործածության մեջ է դրել չիպային քարտեր` նոր յուրօրինակ դիզայնով

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն թողարկել և գործածության մեջ է դրել չիպային քարտեր` նոր, յուրօրինակ դիզայնով, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

Չիպային քարտերն օժտված են հնարավոր առավելագույն անվտանգությամբ և հուսալիությամբ, ինչի շնորհիվ նվազագույնի են հասցնում զեղծարարությունների ռիսկը, այդ իսկ պատճառով էլ չիպային քարտերը լայն տարածում են ստացել աշխարհում:

Մամուլի ծառայությունից նշում են, որ բանկը մշակել է պարզեցված գործընթաց գործող մագնիսական քարտերը չիպային քարտերով փոխարինելու համար: «Եթե մագնիսական քարտերը Ամերիաբանկը թողարկում էր 2 տարի ժամկետով, ապա չիպային քարտերը թողարկում է 4 տարի ժամկետով»,- ասված է հաղորդագրության մեջ:

Բանկի կողմից տրամադրված վճարային քարտերի քանակն ընթացիկ տարվա օգոստոսի 31-ի դրությամբ աճել է 49%-ով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատբ: Ընթացիկ տարվա ութ ամսվա կտրվածքով քարտերով կատարված կանխիկ գործարքների ընդհանուր ծավալը դրամային արտահայտությամբ աճել է 37%-ով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ, իսկ կատարված գործարքների քանակը` 45%-ով:

Ներկայումս Ամերիաբանկն ունի ArCa, MasterCard, VISA վճարային քարտեր սպասարկող 88 բանկոմատ, որոնցից 66-ը տեղակայված են Երևան քաղաքի տարածքում, 4-ը ԼՂՀ-ում, իսկ 18-ը` Հայաստանի մարզերում: Ամերիաբանկն ակտիվ գործունեություն է ծավալում նաև առևտրի և սպասարկման կետերում POS տերմինալների տեղադրման ուղղությամբ: Ներկայումս բանկի POS տերմինալների թիվը կազմում է 556:

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Ամերիաբանկի Տնօրենների խորհրդի նախագահն է Ռուբեն Վարդանյանը, Տնօրինության նախագահ-Գլխավոր տնօրենը` Արտակ Հանեսյանը: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև