Սիրիահայերին աջակցության առաջին մեկ միլիոն դրամը ստացվել է «Առէկսիմբանկ–Գազպրոմբանկի Խումբ» ՓԲԸ–ի հաշվին

18.09.2012 18:46
Սիրիահայերին աջակցության առաջին մեկ միլիոն դրամը ստացվել է «Առէկսիմբանկ–Գազպրոմբանկի Խումբ» ՓԲԸ–ի հաշվին

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Սիրիայի հայկական սփյուռքի աջակցության  բանկային հաշվին, որը բացվել է «Առէկսիմբանկ–Գազպրոմբանկի Խումբ» ՓԲԸ–ում, արդեն ստացվել է առաջին մեկ միլիոն դրամը, երեքշաբթի տեղեկացրեց ՀՅԴ կուսակցությունից խորհրդարանի նախկին պատգամավոր Լիլիթ Գալստյանը։

«Բավականին լուրջ քայլեր են ձեռնարկվել, և բանկային հաշվին արդեն փոխանցվվել է առաջին մեկ միլիոն դրամը»,– ասաց նա` ավելացնելով, որ հավաքված գումարը դեռ բավարար չէ կարիքավոր անձանց բազմակողմանի օգնություն հատկացնելու համար։

Գալստյանը նշեց, որ բանկային հաշիվը բացվել է «Օգնիր եղբորդ» նոր քաղաքացիական նախաձեռնության շրջանակներում, որն առաջադրվել է ՀՅԴ–ի և մի շարք հասարակական կազմակերպությունների կողմից։

ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանն իր հերթին ընդգծեց, որ տվյալ նախաձեռնությունը պետք չէ քաղաքականացնել, և որ այն զուտ հասարակական է։
Նա տեղեկացրեց նաև բանկային հաշիվների վրա փոխանցվող գումարի և արված աշխատաքի վերաբերյալ հասարակությանը պարբերաբար հաշվետու լինելու մտադրության մասին։

Հոկտեմբերի առաջին տասնօրյակում նախաձեռնության շրջանակներում Երևանի Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում տեղի կունենա բարեգործական համերգ Սիրիայի հայերին աջակցելու նպատակով, որը կուղեկցվի դրամահավաք-մարաթոնով:

Սիրիահայերին ֆինանսական օգնություն ցուցաբերել ցանկացողները կարող են միջոցներ փոխանցել «Առէկսիմբանկ–Գազպրոմբանկի Խումբ» ՓԲԸ–ի բանկային հաշվին։

Հայկական դրամով`23800 AMD 01157620300

ԱՄՆ դոլարով` 23800 USD 01157620401

:--0--


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև