Archives by Month:

Calendar:

  • Calendar

    September 2012
    M T W T F S S
     12
    3456789
    10111213141516
    17181920212223
    24252627282930
  • Archive for September 19th, 2012

    Հայաստանի առևտրային բանկերում դրամային ավանդների ծավալը հուլիսի 31-ի դրությամբ ավելացել է 1.5%-ով՝ կազմելով 325,8 մլրդ դրամ

    Wednesday, September 19th, 2012

    Հայաստանի առևտրային բանկերի կողմից դրամով ներգրաված ավանդների ծավալն այս տարվա հուլիսի վերջին կազմել է 325,8 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 1.5%-ով, նշվում է ՀՀ ԿԲ կայքում:

    ՀՀ ֆինանսների նախարարությունը 750 մլն դրամ ծավալով միջնաժամկետ պետական պարտատոմսեր է հետգնել

    Wednesday, September 19th, 2012

    ՀՀ ֆինանսների նախարարությունը սեպտեմբերի 19–ին 750 մլն դրամ ծավալով միջնաժամկետ պետական (գանձապետական) արժեկտրոնային պարտատոմսեր է հետգնել։

    ՀՀ կենտրոնական բանկը նոր հուշադրամներ է թողարկել

    Wednesday, September 19th, 2012

    ՀՀ կենտրոնական բանկը «Հայկական վանքերը և եկեղեցիները» միջազգային դրամագիտական ծրագրի շրջանակում թողարկել է արծաթե հուշադրամներ` նվիրված Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարին, Գնդեվանքին և Նորավանքին, չորեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին ԿԲ մամուլի ծառայությունից։

    Բրիստոլ քաղաքը սեփական արժույթն է շրջանառության հանել

    Wednesday, September 19th, 2012

    Անգլիական Բրիստոլ քաղաքի իշխանությունները, հույս ունենալով խթանել տեղական տնտեսությունը, շրջանառության են հանել սեփական արժույթը` բրիստոլական ֆունտը, գրում է Փրայմը։

    ԴՊՀ–ն կօգնի ԱՄՆ տնտեսությանը, քանի դեռ այն ամբողջովին չի վերականգնվել

    Wednesday, September 19th, 2012

    ԱՄՆ–ի Դաշնային պահուստային համակարգը կաջակցի մոնետար քաղաքականության մեղմացմանը, քանի դեռ երկրի տնտեսական զարգացման տեմպերը չեն վերականգնվել, Նյու Յորքի ԴՊԲ–ի ղեկավար Ուիլյամ Դադլիի (William Dudley) խոսքը մեջբերում է MarketWatch գործակալությունը։

    Nasdaq բորսայում Apple-ի բաժնետոմսերն առաջին անգամ $700–ից բարձր մակարդակում են փակվել

    Wednesday, September 19th, 2012

    Apple–ի բաժնետոմսերի արժեքը երեքշաբթի Nasdaq բորսայում առուվաճառքների փակման ժամանակ առաջին անգամ գերազանցել է 700 դոլարը, վկայում են բորսայի տվյալները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։