ԴՊՀ–ն կօգնի ԱՄՆ տնտեսությանը, քանի դեռ այն ամբողջովին չի վերականգնվել

19.09.2012 11:32
ԴՊՀ–ն կօգնի ԱՄՆ տնտեսությանը, քանի դեռ այն ամբողջովին չի վերականգնվել

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ–ի Դաշնային պահուստային համակարգը կաջակցի մոնետար քաղաքականության մեղմացմանը, քանի դեռ երկրի տնտեսական զարգացման տեմպերը չեն վերականգնվել, Նյու Յորքի ԴՊԲ–ի ղեկավար Ուիլյամ Դադլիի (William Dudley) խոսքը մեջբերում է MarketWatch գործակալությունը։

«Եթե դուք փորձում եք կեղտի մեջ թաղված մեքենան դուրս բերել, դուք սեղմում եք գազի ոտնակն այն պահին, երբ անիվները սկսում են պտտվել. դուք կկատարեք այդ գործողությունն այնքան ժամանակ, քանի դեռ մեքենան ինքնուրույն չի շարժվել տեղից և չի ազատվել կեղտից»,– ասում է Դադլին։

Ըստ ԴՊՀ ներկայացուցչի, քանակական մեղմացման նոր ռաունդի առավելությունները (կամ QEIII) էապես գերազանցում են դրա իրականացման ծախսերը, հաղորդում է Փրայմը։

Նյու Յորքի ԴՊԲ ղեկավարը փորձել է փարատել QEIII  մեկնարկից հետո գնաճային ռիսկերի բարձրացման վերաբերյալ շատ վերլուծաբանների մոտ առաջացած մտավախությունները։

Ըստ Դադլիի, չնայած նրան, որ մի քանի ամիսների ընթացքում գնաճը կարող է արագանալ էներգակիրների և ցորենի գների բարձրացման պատճառով, սպառողական գների ընդհանուր աճը մոտ կլինի 2 տոկոս նպատակային ցուցանիշին։

Դադլին նշել է, որ QEIII–ն մշակվել է, որպեսզի ամրապնդի ներդրողների վստահությունը ԱՄՆ–ի տնտեսության վերականգնման հնարավորության հարցում։ Այդ պատճառով, եթե ԴՊՀ միջոցները հաջողություն ունենան, դա կարող է ռիսկի մրցանակների նվազման և մասնավոր կապիտալի  շահութաբերության աճի հանգեցնել։

«Եվ դա կարևոր է, քանի որ նման փոփոխություններն կօգնեն ԱՄՆ տնտեսության վերականգնմանը»,– ասել է Դադլին։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև