ՀՀ կենտրոնական բանկը նոր հուշադրամներ է թողարկել

19.09.2012 14:19
ՀՀ կենտրոնական բանկը նոր հուշադրամներ է թողարկել

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ կենտրոնական բանկը «Հայկական վանքերը և եկեղեցիները» միջազգային դրամագիտական ծրագրի շրջանակում թողարկել է արծաթե հուշադրամներ` նվիրված Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարին, Գնդեվանքին և Նորավանքին, չորեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին ԿԲ մամուլի ծառայությունից։

Հաղորդագրության համաձայն, տպաքանակը եղել է մինչև 2500 հատ` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով։ Հուշադրամները պատրաստվել են արծաթից, հարգը՝ 9250, 27,0 x 47,0 մմ չափով, 25,0 գ քաշով, պրուֆ որակով։

Հուշադրամների դիմերեսին պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը: Զինանշանից ներքև հուշադրամի անվանական արժեքն է` «1000 դրամ»: Եզրաշուրթի մոտ ներքևում «REPUBLIC OF ARMENIA» մակագրությունն է, իսկ աջում ուղղահայաց մակագրված է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ»:

Հուշադրամի դարձերեսի կենտրոնում պատկերված է Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարը: Եզրաշուրթի մոտ ուղղահայաց ձախում հայերեն, իսկ աջում անգլերեն մակագրված են համապատասխանաբար: Վերևի անկյուններում և ներքևում պատկերված են զարդանախշեր:

Հուշադրամի դարձերեսի կենտրոնում պատկերված է Գնդեվանքը: Եզրաշուրթի մոտ ուղղահայաց ձախում հայերեն, իսկ աջում անգլերեն մակագրված են համապատասխանաբար: Վերևի անկյուններում և ներքևում պատկերված են զարդանախշեր:

Հուշադրամի դարձերեսի կենտրոնում պատկերված է Նորավանքը: Եզրաշուրթի մոտ ուղղահայաց ձախում հայերեն, իսկ աջում անգլերեն մակագրված են համապատասխանաբար: Վերեւի անկյուններում եւ ներքեւում պատկերված են զարդանախշեր:

Բոլոր հուշադրամներն ունեն նույն տեխնիկական բնութագիրը և դրանց պատրաստման համար օգտագործվել են գունավոր ներկեր:

Հուշադրամների նախագծի հեղինակն է «Coin Invest Trust» ընկերությունը (Լիխտենշտեյն): Հուշադրամները հատվել են «Մայեր» դրամահատարանում (Գերմանիա): –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև