ՀՀ ֆինանսների նախարարությունը 750 մլն դրամ ծավալով միջնաժամկետ պետական պարտատոմսեր է հետգնել

19.09.2012 14:52
ՀՀ ֆինանսների նախարարությունը 750 մլն դրամ ծավալով միջնաժամկետ պետական պարտատոմսեր է հետգնել

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ ֆինանսների նախարարությունը սեպտեմբերի 19–ին 750 մլն դրամ ծավալով միջնաժամկետ պետական (գանձապետական) արժեկտրոնային պարտատոմսեր է հետգնել։

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ԿԲ–ի մամուլի ծառայությունից, AMGN36294142 թողարկման պարտատոմսեր են հետգնվել։

Աճուրդին մասնակցել է 3 գործակալ։

Ներկայացված հայտերի ընդհանուր գումարը կազմել է ավելի քան 1 375 մլն դրամ, իսկ պարտատոմսերի տարեկան եկամտաբերությունը` 11,43 տոկոս ($1 – 408,05 դրամ)։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև