Հայաստանի առևտրային բանկերում դրամային ավանդների ծավալը հուլիսի 31-ի դրությամբ ավելացել է 1.5%-ով՝ կազմելով 325,8 մլրդ դրամ

19.09.2012 19:35
Հայաստանի առևտրային բանկերում դրամային ավանդների ծավալը հուլիսի 31-ի դրությամբ ավելացել է 1.5%-ով՝ կազմելով 325,8 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերի կողմից դրամով ներգրաված ավանդների ծավալն այս տարվա հուլիսի վերջին կազմել է 325,8 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 1.5%-ով, նշվում է ՀՀ ԿԲ կայքում:

Ընդ որում` ռեզիդենտներին բաժին է հասել դրամով ներգրավված ավանդների շուրջ 98.7%-ը (310.5 մլրդ դրամ):

Ըստ հաշվետվության՝ ռեզիդենտների ցպահանջ ավանդները դրամով ներգրաված ավանդների ընդհանուր ծավալում կազմել են 44.8% և հուլիսին կազմել ավելի քան 145,9 մլրդ դրամ: Միաժամանակ այս ցուցանիշը հուլիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 2%-ով:

Ինչպես նշվում է տեղեկատվության մեջ, ռեզիդենտների ժամկետային ավանդները կազմել են դրամով ներգրաված ավանդների ընդհանուր ծավալի 50,5%-ը և հուլիսի վերջին կազմել են ավելի քան 164.6 մլրդ դրամ:

Միաժամանակ հաշվետու ժամանակահատվածում արտարժույթով ավանդների ծավալը հուլիսին, նախորդ ամսվա համեմատ, ավելացել է 0.8%-ով և հուլիսի վերջին հասել է շուրջ 755  մլրդ դրամի:

2012 հուլիսի 31-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է 21 առևտրային բանկ: (1 դոլարը 408.05 դրամ է):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև