ՀՀ արդյունաբերության վարկավորման մասնաբաժինը հուլիսին կազմել է 24.2 %` շուրջ 341.5 մլրդ դրամ

20.09.2012 11:36
ՀՀ արդյունաբերության վարկավորման մասնաբաժինը հուլիսին կազմել է 24.2 %` շուրջ 341.5 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերի կողմից արդյունաբերության ոլորտին տրամադրված վարկերի մասնաբաժինը կազմել է ռեզիդենտներին տրամադրված բոլոր վարկերի 24.2 տոկոսը։ Այդ մասին հայտնում է Հայաստանի Կենտրոնական բանկի կայքը։

Միաժամանակ, հուլիսի վերջին այս ոլորտին հատկացրած վարկերի ծավալը կազմել է ավելի քան 341.5 մլրդ դրամ` նախորդ ամսվա համեմատ աճելով 10.1 տոկոսով։

Տվյալների համաձայն, վարկավորման մասնաբաժնով երկրորդ տեղում է առևտրի ոլորտը` տրամադրված վարկերի ընդհանուր ծավալի 22.4 տոկոսը կամ շուրջ 316 մլրդ դրամ` հունիսի համեմատ ավելանալով 3.5 տոկոսով։

Աղբյուրի համաձայն, այնուհետև սպառողական վարկերն են 18.7 տոկոս բաժնեմասով` մոտ 264.6 մլրդ դրամով, հիփոթեքային վարկերը 8.6 տոկոսանոց բաժնեմասով` 120.8 մլրդ դրամով, շինարարություն` 7.1 տոկոսով կամ ավելի քան 100.5 մլրդ դրամով, գյուղատնտեսություն` 6.5 տոկոսով կամ 91.2 մլրդ դրամով։ Իսկ վերջին տեղում տրանսպորտի և կապի ոլորտն է 3 տոկոսանոց մասնաբաժնով կամ 42.2 մլրդ դրամով։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև