Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ առևտրային բանկերը ձեռք են բերել ավելի քան $103.4 մլն

20.09.2012 11:39
Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ առևտրային բանկերը ձեռք են բերել ավելի քան $103.4 մլն

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում սեպտեմբերի 10-14-ն ընկած ժամանակահատվածում առևտրային բանկերը ձեռք են բերել ավելի քան $103.4 մլն՝ 1 դոլարի դիմաց 410.27 դրամ միջին կշռված փոխարժեքով, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից:

Միաժամանակ արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում բանկերը ձեռք են բերել ավելի քան 8.6 մլն եվրո և շուրջ 872.3 մլն ռուբլի՝ 1 եվրոյի դիմաց 525.29 դրամ, ռուբլու դիմաց՝ 12,89 դրամ միջին կշռված փոխարժեքով:

Միաժամանակ, արտարժույթի ներբանկային շուկայում վաճառվել է շուրջ 114.2 մլն դոլար, մոտ 11.6 մլն եվրո և ավելի քան 79 մլն ռուբլի՝  1 դոլարի դիմաց 411.37 դրամ, 1 եվրոյի դիմաց 527.84 դրամ և 1 ռուբլու դիմաց 13.08 դրամ միջին կշռված փոխարժեքով:

Բացի այդ, սեպտեմբերի 3–ից 9–ն ընկած ժամանակահատվածում հայկական բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 25.9 մլրդ դրամ, դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 43.2 մլն դոլար: -0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև