Հայաստանի տնտեսական ակտիվության աճն օգոստոսին կազմել է 8%

20.09.2012 14:52
Հայաստանի տնտեսական ակտիվության աճն օգոստոսին կազմել է 8%

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի տնտեսական ակտվիվության ցուցանիշի աճն օպերատիվ վիճակագրական տվյալներով 2012թ.–ի հուլիսին, 2011 թվականի հուլիսի համեմատ, աճել է 8 տոկոսով։

Ինչպես  «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունից, միաժամանակ տնտեսական ակտիվության աճն օգոստոսին հուլիսի համեմատ կազմել է 21 տոկոս, իսկ հունվար–օգոստոսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` 8.3 տոկոս։

Ի տարբերություն ՀՆԱ ցուցանիշի, տնտեսական ակտիվության ցուցանիշը հաշվարկվում է տնտեսական գործունեության իրագործված տեսակների ծավալներով, ոչ թե ավելացված արժեքի ծավալների հիման վրա և չի պարունակում արտադրության և անուղղակի հաշվարկվող ֆինանսական միջնորդության ծառայությունների զուտ հարկերը։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև