ՀՀ ԿԲ-ն սեպտեմբերի 20–ին 3 մլրդ դրամի երկարաժամկետ գանձապետական պարտատոմսեր է տեղաբաշխել

20.09.2012 15:49
ՀՀ ԿԲ-ն սեպտեմբերի 20–ին 3 մլրդ դրամի երկարաժամկետ գանձապետական պարտատոմսեր է տեղաբաշխել

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԿԲ-ն հինգշաբթի 3 մլրդ դրամ ծավալով AMGB10172218 թողարկման երկարաժամկետ գանձապետական պարտատոմսեր է տեղաբաշխել, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից:

Ներկայացված հայտերի ընդհանուր ծավալը կազմել է 3 422 մլն դրամ, որոնցից 222  մլն դրամը` ոչ մրցակցային հայտերով:

Աճուրդին մասնակցել է 7 գործակալ։ Պարտատոմսերի միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 15.9806 տոկոս` 15.9999% սահմանային եկամտաբերությամբ: ($1 – 407,47 դրամ է) –0—


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև