Չինաստանը ձեռք է բերել աշխարհի ոսկու ամենախոշոր հանքավայրը

24.09.2012 12:04
Չինաստանը ձեռք է բերել աշխարհի ոսկու ամենախոշոր հանքավայրը

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Վենեսուելան և Չինաստանը համաձայնագիր են ստորագրել աշխարհում ոսկու խոշորագույն հանքավայրերից մեկի` Լաս Կրիստինասի համատեղ շահագործման մասին, հայտնում է Associated Press–ը։

Ոսկու արդյունահանման համաձայնագիրը ստորագրվել է մի կողմից Վենեսուելայի կառավարության պաշտոնատար անձանց, մյուս կողմից` China International Trust and Investment Corp չինական ընկերության կողմից։

Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը հայտարարել է, որ խոսքը ոչ միայն ոսկու, այլ նաև պղնձի արդյունահանման մասին է։ Երկրի հարավային հատվածում` Բոլիվար նահանգում, տեղակայված հանքավայրի պաշարները, գնահատականների համաձայն, կազմում են մոտ 17 մլն ունցիա ոսկի։

Ոսկու հանքավայրերի մշակումից բացի, Չինաստանը վենեսուելական նավթի արդյունահանման նոր պայմանագրեր է ստորագրել նաև։ Համաձայնագրերի արժեքը չի հրապարակվում։

Հիշեցնենք, որ 2008 թվականի մայիսին Վենեսուելայի շրջակա միջավայրի պահպանության և բնական պաշարների նախարարությունը հետ է կանչել Լաս Կրիստինասի ոսկու արդյունահանման հանքավայրի շահագործման արտոնագիրը կանադական Crystallex International Corp. ընկերությունից, որն աշխատում էր Վենեսուելայում 16 տարվա ընթացքում։ Այն իր հերթին խոստանում է դիմել միջազգային արբիտրաժ` հույս ունենալով ստանալ 3.8 միլիարդ դոլարի փոխհատուցում։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև